Հայաստան

Հայկական ընկերությունները կարող են դիմել մասնակցելու «Expo2020Dubai»-ի «Արտադրված է Հայաստանում» 4-օրյա ցուցահանդեսին

2021 թ․հոկտեմբերի 1–ից 2022 թ․ մարտի 31–ը Դուբայում կայանալիք «Expo2020Dubai»-ի շրջանակում կանցկացվի «Արտադրված է Հայաստանում» (“Made in Armenia”) 4-օրյա ցուցահանդեսը, որին կարող են մասնակցել հայկական ընկերություններն ու արտադրողները։ Այն հնարավորություն կտա  ոչ միայն հայկական ապրանքներն ու ծառայությունները ներկայացնել համաշխարհային շուկայում, այլև ստեղծել նոր ամուր բիզնես կապեր, հանդիպել օտարերկրյա պոտենցյալ գործընկերների ու ներդրողների հետ։

Էքսպոյի ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները հնարավորություն կունենան մասնակցելու կազմակերպիչների կողմից անցկացվող վորքշոփերի, որոնց շրջանակում հրավիրյալ մասնագետները մանրամասն կծանոթացնեն ԱՄԷ-ի և Պարսից ծոցի համագործակցության երկրների շուկաներ մուտք գործելու գաղտնիքներին ու ուղիներին։ Գործարար կապեր ձեռք բերելու և բիզնես շփումների իրականացման լավագույն հարթակներից մեկն էլ B2B պորտալն է, որում գրանցվելով՝ հայկական ընկերությունները կհայտնվեն համաշխարհային խոշորագույն ընկերությունների հետ նույն հարթակում։

Հայկական ընկերությունների համար գործարար աշխարհին ներկայանալու ևս մեկ հնարավորություն է արտահանման կատալոգը/ամսագիրը․ դրանում ներառված կլինեն Էքսպոյի մասնակից հայկական ընկերությունների գործունեության, ոլորտի, արտադրատեսակների մասին տեղեկություններ։ Կատալոգը հասանելի կլինի «EXPO 2020 Dubai»-ի մասնակից 190–ից ավելի երկրների գործարարներին։Ցուցահանդեսին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։ ՀՀ վարչապետի որոշմամբ  «Դուբայ ԷՔՍՊՈ – 2020»-ին Հայաստանի մասնակցության կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգման նպատակով գլխավոր հանձնակատարն է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։ «EXPO 2020 Dubai»-ի հայաստանյան կազմակերպչական թիմը մասնակից ընկերությունների համար կկազմակերպի նաև բիզնես հանդիպումներ, որոնց կարող են անցկացվել «Արտադրված է Հայաստանում» էքսպոյի տարածքում հատուկ դրա համար առանձնացված հատվածում։

Շուրջ 2880 մ2 զբաղեցնող ցուցահանդեսային տարածքում իրենց ապրանքներն ու ծառայությունները կարող են ներկայացնել հետևյալ ոլորտներում գործող հայկական ընկերությունները՝

  • Սննդամթերք և խմիչք (գինի),
  • Թեթև արդյունաբերություն,
  • Թանկարժեք զարդեր (ոսկերչություն),
  • ՏՏ և բարձր տեխնոլոգիաներ
  • Տուրիզմ
  • Կրեատիվ, մեդիա, կինոարտադրություն։
  • Այլ

Էքսպոյի մասնակցության վերաբերյալ մանրամասները և հետաքրքրության հայտը հրապարակված են www.dubai2020.am կայքում՝ հետևյալ հղմամբ։

Համաշխարհային էքսպոն աշխարհի ամենահին ցուցահանդեսային միջոցառումներից մեկն է։ Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ․ որևէ խոշոր քաղաք 6 ամիս շարունակ հյուրընկալում է աշխարհի բոլոր երկրներին, որոնք ներկայանում են իրենց ամենագրավիչ կողմերով։ «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ»–ին մասնակցում է 192 երկիր, ինչը մինչ այժմ կազմակերպված էսքպոների մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Կազմակերպիչներն ակնկալում են 25 մլն տեղացի և արտասահմանյան այցելուներ։

Թիվ 1

Recent Posts

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

13 minutes ago

Emirates-ը և SIL Capital-ը ստորագրեցին ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…

21 minutes ago

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով. Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…

36 minutes ago

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

45 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

1 hour ago

Քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս…

1 hour ago