Կրթություն
16.08.2021

ՆԱԽԱԳԻԾ. Դպրոցներին դասագրքերով ապահովելու գործընթացը՝ էլեկտրոնային

ՆԱԽԱԳԻԾ. Դպրոցներին դասագրքերով ապահովելու գործընթացը՝ էլեկտրոնային

ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը:

Նախագծի ընդունման արդյունքում գործընթացը կդառնա ամբողջությամբ էլեկտրոնային, ավելի դյուրին, նվազագույնի կհասցվի (կբացառվի) դասագրքերի և ուսումնական հաստատության սովորողների միջև քանակական տարբերությունը, ինչը նախկինում հնարավոր չէր վերահսկել։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ինչպես դպրոցները դասագրքերով ապահովելու ընթացակարգի փոփոխություններով, այնպես էլ հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ օտար լեզվով խորացված ուսուցմամբ, ազգային փոքրամասնությունների և ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասագրքերի տրամադրման մեկ միասնական կարգ սահմանելու պահանջով։

Նախատեսվում է կանոնակագրել հետևյալ ուսումնական նյութերի և ձեռնարկների շրջանառությունը.

  • հաստատության ուսումնական պլանով սահմանված՝ ազգային փոքրամասնությունների լեզվին, պատմությանը, մշակույթին վերաբերող դասագրքեր,
  • օտար լեզվով խորացված ուսուցում իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքեր,
  • ռուսաց լեզվով ուսուցմամբ դասարաններում օգտագործվող դասագրքերի,
  • մասնագիտացված հանրակրթական ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ դասագրքեր,
  • բրալյան դասագրքերի և տետրեր։

Նախատեսվում է թվայնացնել ինչպես վերոնշյալ, այնպես էլ տարրական դասարանների դասագրքերի պատվերների ձևավորման, հաշվառման գործընթացը՝ խուսափելով մարդկային գործոնով պայմանավորված վրիպակներից և սխալներից։

ՀՀ պետական բյուջեի և օրենքով չարգելված այլ միջոցներով հրատարակված դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների շրջանառության գործընթացը կիրականացվի Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կրթության կառավարման տեղեկատվական համակարգի միջոցով։ Մասնավորապես, վերոնշյալ հարթակում կիրականացվեն տարրական դասարանների և թվարկված խմբերի դասագրքերի հայտագրման, պատվերի ձևավորման և հաշվառման գործընթացները: Նախագծով սահմանվում է նաև մշտադիտարկում իրականացնել դասագրքերի բաշխման գործընթացի նկատմամբ:

Հիշեցնենք, որ սոցիալապես անապահով ընտանիքների սովորողներին հատկացվող դասագրքերի համար ներդրումային գումարների փոխհատուցումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի «Սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցում» ծրագրի շրջանակում: Հաստատության սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների ցուցակը կազմվում է մանկավարժական և ծնողական խորհուրդների համատեղ նիստում, որը հաստատում է տնօրենը։

Հավելենք, որ առաջիկայում հանրային քննարկման կներկայացվի նաև դասագրքերի ստեղծման, դրանց գնահատման հանձնաժողովների ձևավորման նոր կարգի նախագիծը։ Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև օգոստոսի 27-ը կարող են նախագծի վերաբերյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է