Հայաստան

Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին

Օգոստոսի 16-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։ Ալեն Սիմոնյանը նորհակալություն է հայտնել դեսպանին՝ դիվանագիտական ծառայության ընթացքում սերտ աշխատանքի համար։ Նաև հույս է հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական։

Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանն իր հերթին շնորհակալություն հայտնեց փոխշահավետ ու արդյունավետ համագործակցության համար: Գիորգի Սագանելիձեն ընդգծեց, որ հայ-վրացական փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, եւ Վրաստանը կարեւորում է Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցությունը։ Ըստ նրա՝ երկու երկրներն այդ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ ունեն։

Առանձնահատուկ կարևոելով հայ ռազմագերիների վերադարձի ուղղությամբ Վրաստանի իշխանությունների միջնորդությունը, Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ հետագայում ևս Վրաստանն այդ հարցում կցուցաբերի իր օժանդակությունը։ Այդ համատեքստում ընդգծվեց տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցը։ Դեսպանը ևս կարեւորեց տարածաշրջանում խաղաղության գործոնը։ Նա նշեց, որ մեր երկրից հեռանում է ջերմ հուշերով՝ մնալով Հայաստանի բարեկամը։

Թիվ 1

Recent Posts

«Կասկադն» ավարտուն տեսք կստանա

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ 20 մլրդ 46 մլն դրամի ներդրումային ծրագրի շնորհիվ համալիրը վերջապես…

14 minutes ago

Հայաստանի կանանց հավաքականը երկրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ՈւԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում ընդունեց Ղազախստանի ընտրանուն…

25 minutes ago

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. Եղոյան

Ադրբեջանը փորձում է խոչընդոտել և թույլ չտալ, որ ՀՀ-ում տեղի ունենա Սահմանադրության փոփոխություն. պատասխանելով հարցին՝…

32 minutes ago

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին

Մեզ համար պատիվ էր ընդունել Հայաստանում Ռումինիայի դեսպան Նորին Գերազանցություն Կոռնել Իոնեսկուին` նշված է Հայաստանում…

52 minutes ago

Կոչ ենք անում ԵՄ-ին արագ թիրախավորված պատժամիջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նկատմամբ. Լևոն Քոչարյան

Պնդումը, թե Հայաստանում լիակատար գործող ժողովրդավարություն է՝ իրականություն չէ. Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի…

1 hour ago

ՆԳՆ-ի պարզաբանումը Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ

ՆԳՆ-ն պարզաբանում է ներկայացրել Գյումրի համայնքի ընտրությունների վերաբերյալ: «Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու 2025 թվականի…

1 hour ago