Գործընկերային նյութեր

Թուրքիան Ալիևից պահանջո՞ւմ է «պատերազմի պարտքը»

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների միջև: Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունը, ռեգիոնալ իրադրությունն ու Աֆղանստանում համատեղ խաղաղապահ առաքելությունը: Միաժամանակ, այսօր հայտնի է դարձել նաև, որ Թուրքիա է մեկնում Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը: Այդ ամենը հաջորդում է փաստորեն CNN Turk-ով հեռարձակված Ալիևի հետ հարցազրույցին, որում նա ռևերանս էր անում Թուրքիային և գրեթե բաց տեքստով խոստովանում, որ առանց Թուրքիայի չէր հաղթի Արցախի դեմ պատերազմը, միաժամանակ մտայոգություն էր հայտնում այն հանգամանքով, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին:

Ալիևի հարցազրույցը հնարավոր է դիտարկել տարբեր ասպեկտներից և մոտիվներով, սակայն բավականին նշմարելի է այն «թելը», որով Բաքվի ղեկավարը փորձում էր Թուրքիայի ուշադրությունը հրավիրել Կովկասի վրա: Սա կարող է հնչել տարօրինակ, քանի որ հենց ինքն է խոստովանում, որ Թուրքիայի շնորհիվ է հաղթել պատերազմում, և հենց այդ պատերազմի շնորհիվ էլ Թուրքիան հաստատվել է Կովկասում, ընդհուպ Շուշիի հռչակագիր է կնքել Ալիևի հետ: Ուրեմն, ի՞նչ խնդիր կա Թուրքիայի ուշադրության հետ կապված: Իսկ խնդիրը թերևս այն է, որ արձանագրելով այդ ամենը, Թուրքիան գործնականում սպառել է Կովկասում իր առանցքային խնդիրները գոնե տեսանելի ապագայի համար և ներկայումս Ադրբեջանը դիտարկում է ընդամենը պլացդարմ դեպի միջինասիական ռեգիոն, որտեղ ներկայումս ծավալվում է գլխավոր ինտրիգը:

Ավելին՝ այստեղ

Թիվ 1

Recent Posts

Անդրադարձել են Մատվիենկոյի՝ Հայաստան այցի կազմակերպչական հարցերին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա…

7 minutes ago

Էրդողանը Եվրամիությանը «փրկություն է առաջարկում»

Ինչպես հաղորդում է «Անադոլուն», փետրվարի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստ է գումարել,…

25 minutes ago

Emirates-ը և SIL Capital-ը ստորագրեցին ռազմավարական հուշագիր` Հայաստանում էներգետիկ լուծումների ընդլայնման նպատակով

2025թ., փետրվարի 12 – Emirates Petroleum Company (Emarat)-ը, որը Արաբական Միացյալ Էմիրությունների նավթագազային ոլորտի առաջատարներից…

33 minutes ago

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները տեղի կունենան փորձագիտական ​​մակարդակով. Պեսկով

ՌԴ-ի և ԱՄՆ-ի հաջորդ շփումները կանցկացվեն ԱԳՆ գծով՝ փորձագիտական մակարդակով․ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի…

48 minutes ago

Տնտեսական ակտվիությունն աճել է, արտաքին առևտրաշրջանառությունը՝ նվազել

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվարին, 2024թ․ նույն ամսվա համեմատ․ աճել է 7.1%–ով. այս…

57 minutes ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով

Փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի…

1 hour ago