Լրահոս 24/7
18.08.2021

Բացահայտվել են հարկային տեսուչների կողմից ավելի քան 1 մլն դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր

Բացահայտվել են հարկային տեսուչների կողմից ավելի քան 1 մլն դրամ կաշառք պահանջելու և ստանալու դեպքեր

ՀՀ ոստիկանությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչների կողմից Երևան քաղաքի Էրեբունու վարչական տարածքում գործող վաճառքի կետերում հարկային օրենսդրության հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու, դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու և ակնհայտ ապօրինի անգործություն դրսևորելու համար 2020-2021 թվականների ընթացքում տարբեր տնտեսվարողներից կաշառք ստանալու, ինչպես նաև պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր:

Մասնավորապես, 2020 թվականի ապրիլին ՊԵԿ ՀՎԸՀ հարկային տեսչություն-վարչության տարածքային թիվ 2 բաժնի ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն և նույն բաժնի հարկային տեսուչ Վ. Ս.-ն Երևան քաղաքում գործող խանութում կատարված հսկիչ գնման ժամանակ հայտնաբերված խախտումը, ինչպես նաև չգրանցված աշխատողի առկայության փաստը չարձանագրելու ապօրինի անգործության դիմաց խանութի տնօրենից որպես կաշառք պահանջել և նրանից տեղում ստացել են 70 000 ՀՀ դրամ գումար։ Հետագայում Ա. Պ.-ն և Վ. Ս.-ն իրենց մասնակցությամբ կազմված ստուգման ակտում կեղծ տեղեկություններ են մտցրել այն մասին, թե իբրև նշված խանութից հսկիչ գնումներ կատարելու բոլոր դեպքերում իրենց տրամադրվել են ՀԴՄ կտրոններ և հսկիչ-դրամարկղային մեքենայի կիրառման գծով խախտումներ չեն հայտնաբերվել:

Բացի այդ, Ա. Պ.-ի, Վ. Ս.-ի և խանութի տնօրենի միջև նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել պայմանավորվածություն` հետագայում հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու և դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու համար հարկային տեսուչներին յուրաքանչյուր ամիս որպես կաշառք 20 000 ՀՀ դրամ փոխանցելու վերաբերյալ։ Այսպիսով, 2020 թվականի ընթացքում Ա. Պ.-ն ու Վ. Ս.-ն խմբով` նախնական համաձայնությամբ, խանութի տնօրենից որպես կաշառք պահանջել և ստացել են ընդհանուր առմամբ 170 000 ՀՀ դրամ, ինչպես նաև շահադիտական դրդումներով կեղծել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող ստուգման ակտը:

Ա. Պ.-ն 2020-2021 թվականների ընթացքում նույն եղանակով տարբեր չափերի կաշառք է ստացել նաև այլ հարկ վճարողներից: Հերթական տնտեսվարողից կաշառքի գումարը` 40 000 ՀՀ դրամը ստանալուց անմիջապես հետո ավագ հարկային տեսուչ Ա. Պ.-ն բռնվել և բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանություն:

Նախաքննությամբ հիմնավորվել են Ա. Պ.-ի կողմից Երևանի տարբեր վաճառքի կետերում հնարավոր թերություններն ու խախտումներն անտեսելու և դրանց օրենքով սահմանված կարգով չարձագանքելու համար ևս 7 տնտեսվարողից ընդհանուր ավելի քան 1մլն ՀՀ դրամ կաշառք ստանալու դեպքեր:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Պ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագ), 311-րդ հոդվածի  3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի  2-րդ մասով (2 դրվագ) և 311-րդ հոդվածի  1-ին մասով (2 դրվագ)։  Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Երկու մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:  

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
17:04
Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
16:55
Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
16:43
Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
16:34
Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
16:18
Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
16:00
Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
15:40
​Հայաստանը պետք է դիտարկի Գազա խաղաղապահներ ուղարկելու նպատակահարմարությունը. Սոսի Թաթիկյան
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
15:20
Դժվարին այս պահին կանգնած ենք մեր եկեղեցու և Վեհափառի թիկունքին․ «Միասին» շարժում
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
14:39
Ձյուն և անձրև. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
14:27
Տեղեկությունը, թե իբր 2026-ի սեպտեմբերից ՀՀ-ում կփակվի 231 դպրոց, չի համապատասխանում իրականությանը
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
14:12
Փողոցները, որտեղ 2024-2025 թթ. իրականացվել են նորոգման աշխատանքներ, փոսեր գրեթե չկան. Փամբուխչյան
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
13:54
Պեկինը Մոսկվային մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ է մատակարարում անսպասելի երկրի միջոցով. Bloomberg
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
13:43
Ինչ է պետք զիջել խաղաղության համար. Ռուբինյան
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
13:18
Մեղրիին է վերադարձվել ընդհանուր շուրջ 3.15 հա մակերեսով 6 հողամաս
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան
12:50
Պատմությունը բազմիցս ցույց է տվել՝ տարածքները հնարավոր է վերադարձնել․ Մեսրոպ Առաքելյան