

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված թեմայով անհրաժեշտ է քննարկումներ ունենալ ամենատարբեր շրջանակների հետ` հասկանալու համար, արդյոք պետք է փոխել կառավարման համակարգը, թե ոչ: Կառավարության նիստում այսօր այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը նշեց, որ Կառավարության ծրագրում սահմանադրական փոփոխությունների թեման ձևակերպել են որպես բաց քննարկման հնարավորություն:
«Շատ է խոսվում այն մասին, թե արդյոք պետք է փոխենք երկրում կառավարման համակարգը, թե ոչ, այլ պետք է կառավարման համակարգի որոշակի բարեփոխումների ճանապարհով գնանք: Մեր կանխավարկածն այն է, որ պետք է քաղաքական, հանրային տարբեր շրջանակների հետ ունենանք քննարկումներ: Իհարկե, այստեղ շատ կարևոր է լինելու իշխող քաղաքական ուժի դիրքորոշումը` որպես ժողովրդի վստահության քվեն ստացած քաղաքական ուժ, բայց այն միակ գործոնը չպետք է լինի, որը ազդի այս որոշման վրա»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց՝ անհերքելի է, որ սահմանադրական կառուցակարգերի մեջ կան խնդիրներ՝ հիշատակելով վերջին 7-8 ամիսների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես, ռազմական հեղաշրջման փորձը, երբ գրեթե մեկ ամիս չէր լուծվում Գլխավոր շտաբի պետի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Սա նշանակո՞ւմ է արդյոք, որ պետք է գնանք կառավարման համակարգի փոփոխության, թե՞ ոչ, այդ հարցի պատասխանը պետք է գտնել ավելի մանրամասն քննարկումների տիրույթում: Պետք է պատրաստ լինենք, որ հանրային կոնսենսուս չի ձևավորվելու և մենք պետք է գնանք ամենառացիոնալ լուծումների»,- եզրափակեց Փաշինյանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…