

Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումը իրավիճակն առավել մտահոգիչ են դարձնում, հատկապես նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ:
Հերթական ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում: Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու համար ոստիկանությունը և տեսչական մարմիններն այսօրվանից իրականացնում են խստացված ստուգումներ հանրային վայրերում և փակ տարածքներում:
Հիշեցնենք՝
• փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է,
• COVID-19-ից պաշտպանվելու արդյունավետ միջոցը պատվաստումն է:
Միաժամանակ, COVID-19-ի տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունը ևս կրկին հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները՝
• կրե՛ք դիմակ
• պահպանե՛ք ձեռքերի հիգիենան, պարբերաբար ախտահանե՛ք ձեռքերը 70%-անոց ալկոհոլային հիմքով ախտահանիչով.
• պահպանե՛ք սոցիալական հեռավորություն.
• հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…