Լրահոս 24/7

Հայաստանում կանցկացվի «Խաղաղության մարտիկ» մրցույթը

«Միջազգային բանակային խաղեր-2021» ռազմամարզական միջոցառման շրջանակում Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 19-ից սեպտեմբերի 2-ը անցկացվելու է «Խաղաղության մարտիկ» մրցույթը:

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել 6 պետություն՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Հունաստանի Հանրապետությունները և Կատար Պետությունը։

Միջոցառումն անցկացվելու է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և ՀՀ ԶՈՒ զորամասերից մեկի բազաների վրա։

Մրցախաղի բացման հանդիսավոր արարողությունն անցկացվելու է օգոստոսի 22-ին, փակման արարողությունը՝ սեպտեմբերի 1-ին: Մրցումներն անցկացվելու են Երևանում, Դիլիջանում և Իջևանում: Մասնակից պետությունների թիմերն ուժերը չափելու են ռազմամարզական «Աթլետ», ռազմամասնագիտական «Պրոֆեսիոնալ», կրակային պատրաստության «Դիպուկահար», գրական-գեղարվեստական և պարային-երաժշտական «Տեր և Տիկին», ռազմական պատմության գիտելիքների ստուգման «Էրուդիտ» մրցաձևերում: Ռազմամարզական մրցույթի ծրագիրը հագեցած է լինելու նաև մշակութային ծրագրերով, այցելություններով պատմամշակութային և տեսարժան վայրեր:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

12 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

12 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

12 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

13 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

13 hours ago