Լրահոս 24/7

Վահան Քերոբյանն ընդունել է ՀՀ-ում Արգենտինայի դեսպանին

Օգոստոսի 19-ին նախարար Վահան Քերոբյանը ընդունել է Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարային։

Ողջունելով դեսպանին՝ նախարարը բարձր է գնահատել երկու երկրների միջև առկա մի շարք ուղղություններով համագործակցությունը և ընդգծել, որ այն զարգացնելու դեռևս չիրացված հնարավորություններ կան։ Շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար՝ Մարիանո Վերգարան նշել է, որ հայկական ապրանքների նկատմամբ Արգենտինայում մեծ հետաքրքրություն և սպառում կա։

Այս համատեքստում դեսպանն առաջարկել է հայկական ընկերություններին, հաջողված փորձի օրինակով, դիտարկել արգենտինական շուկայում իրենց ներկայացվածությունը։ Նախարարը առաջարկել է արգենտինացի գործարարներին գործունեություն ծավալել Հայաստանում․ այս համատեքստում նա կարևորել է Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը՝ նշելով, որ Հայաստանը շահավետ պայմաններ կարող է առաջարկել արգենտինական ընկերություններին, որոնք կկարողանան իրենց պատրաստի արտադրանքը դեպի ԵԱՏՄ և այլ երկրներ արտահանելու։

Նախարարը նաև կարևորել է համագործակցությունը երկու երկրների երիտասարդների միջև փոխանակման ծրագրերի իրականացման, սպորտի, պարերի և այլ բնագավառներում, որոնք էլ ավելի կամրացնեն երկու երկրների կապը՝ միաժամանակ նպաստելով նաև զբոսաշրջության զարգացմանը։ Կողմերը համակարծիք են եղել, որ Արգենտինայի և Հայաստանի միջև կա մեծ ներուժ առևտրատնտեսական կապերի խորացման և ամրապնդման, երկու երկրների գործարար համայնքների միջև կապերը ակտիվացնելու համար և քննարկել տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության հնարավորությունները։

Հանդիպման ընթացքում կարևորվել է երկու երկրների փորձի փոխանակման անհրաժեշտությունը։ Դեսպանը նշել է, որ Արգենտինան մեծ ուշադրություն է դարձնում գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը և ավելացրել, որ այս ոլորտում փորձի փոխանակման և լուրջ համագործակցության լայն հնարավորություններ կան։

Հանդիպման ընթացքում դեսպան Վերգարան տեղեկացրել է, որ սեպտեմբերին նախատեսում են Հայաստանում բացել Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատ, որը ևս մեկ խթան կդառնա հայ-արգենտինական տնտեսական կապերի ակտիվացման համար։

Նախարարը ողջունել է Հայաստանում Արգենտինայի առևտրաարդյունաբերական պալատ ունենալու գաղափարը և պատրաստակամություն հայտնել աջակցելու վերջինիս արդյունավետ գործունեության ապահովմանը։ Վահան Քերոբյանը համաձայնվել է ներկա գտնվել պալատի բացմանը և առաջարկել միջոցառմանը հրավիրել նաև հայ գործարարների՝ երկկողմ համագործակցության հիմքեր դնելու նպատակով։

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

12 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

12 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

12 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

12 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

13 hours ago