Տարածաշրջան

ՌԴ-ի կողմից զենքի մատակարարումը իր սուվերեն իրավունքն է․ Զախարովան՝ Ալիևի հայտարարության մասին

Այսօր տեղի է ունեցել Մարիա Զախարովայի ճեպազրույցը, որի ընթացքում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և Ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ վերջերս թուրքական լրատվամիջոցին տված հարցազրույցում արված շեշտադրումներին, ինչպես նաև Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափին: Զախարովան նշել է, որ Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը ռուսական կողմի ուշադրության կենտրոնում է:

«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների իրականացումը բացարձակ առաջնահերթություն է: Բաքվի և Երևանի հետ ամենաբարձր և բարձր մակարդակով շփումները պարբերական բնույթ են կրում: Անհրաժեշտ աշխատանքներ տարվում են նաև արտաքին քաղաքական, պաշտպանական և սահմանապահ գերատեսչությունների գծով: Մեր դեսպանատունը նույնպես ակտիվ գործունեություն է ծավալում»,- նշել է Զախարովան:

Փոխվարչապետների համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափի մասով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ հանդիպումների ձևաչափերը քննարկվում են կողմերի հետ, իսկ որոշումները կայացվում են հօգուտ այդ հանդիպումների արդյունավետության, «հարցի զգայունությունից և անվտանգային հարցերից ելնելով՝ քննարկումների մանրամասները ոչ միշտ են հրապարակայնացվում»:

Զախարովան անդրադարձել է նաև որոշ քաղաքական գործիչների ռազմատենչ հռետորաբանությանը, ինչը, ըստ նրա,  խոչընդոտում է կայուն արդյունքներ գրանցելուն։ 

«Թե՛ Բաքուն, թե՛ Երևանը, ընդհանուր առմամբ, բարձր են գնահատում մեր երկրի և ռուսական խաղաղապահ առաքելության դերը Լեռնային Ղարաբաղում: Մեր խաղաղապահների գործողությունների շնորհիվ իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն բարելավվել է, այն համեմատաբար հանգիստ է: Իրենց տներ վերադարձող փախստականների մասին տվյալները պարբերաբար տեղադրվում են ՌԴ ՊՆ կայքում։ Առանձին միջադեպեր օպերատիվ կերպով լուծվում են աշխատանքային կարգով․ դրանց առաջացման պատճառը Բաքվի և Երևանի հարաբերություններում վստահության բացակայությունն է»,- նշել է Զախարովան:

ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը կողմերին կոչ է արել հնարավորինս շուտ լուծել հումանիտար ոլորտում առկա խնդիրները. կատարել ռազմագերիների փոխանակում «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով, ինչպես նաև ականապատ դաշտերի քարտեզների փոխանակում:

Զախարովան նաև նշել է, որ Ռուսաստանի կողմից զենքի մատակարարումը այդ երկրի սուվերեն իրավունքն է. «Կցանկանայի ընդգծել, որ մենք համապատասխան փոխգործակցություն ենք հաստատել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Ընդ որում՝ մենք հաշվի ենք առնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն ապահովելու անհրաժեշտությունը»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին՝ Զախարովան ընդգծել է, որ ՌԴ ներքին գործերի նախարարությունը բազմիցս դիմել է Երևանին և Բաքվին՝ կոչ անելով զերծ մնալ ուժի կիրառումից և հարցը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով:

«Մենք ելնում են նրանից, որ հարցի երկարաժամկետ լուծման համար հարկավոր է սկսել սահմանազատման և հետագա սահմանագծման շուրջ բանակցությունները: Մենք պատրաստ ենք անհրաժեշտ խորհրդատվական աջակցություն տրամադրել»,- ընդգծել է Զախարովան:

Նա նաև նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խումբը վերսկսել է իր աշխատանքները օգոստոսի 17-ին: «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ կողմերին հաջողվել է վերսկսել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ հարցի շուրջ գործնական քննարկումները, ինչը, մեր կարծիքով, կոչված է նպաստելու տարածաշրջանի տնտեսական ներուժի զարգացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

14 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

14 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

14 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

14 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

14 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

15 hours ago