Գլխավոր
20.08.2021

ԵԱՏՄ էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կնպաստի անդամ երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդմանը. վարչապետ

ԵԱՏՄ էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կնպաստի անդամ երկրների էներգետիկ անվտանգության ամրապնդմանը. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է  Ղրղզստանի Հանրապետությունում։

Հայաստանի վարչապետը օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։

Նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերին հյուրընկալել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ողջունելով  նրանց Չոլպոն-Ատայում և արդյունավետ ընթացք մաղթելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Վարչապետ Փաշինյանն ընդլայնված կազմով հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է.

«Կառավարությունների հարգելի ղեկավարներ,

Հանդիպման հարգելի մասնակիցներ,

Կցանկանայի ելույթս սկսել Ուլուկբեկ Ասամիդինիին ուղղված շնորհակալական խոսքով` Ղրղզստանի այս գեղատեսիլ անկյունում մեզ ցուցաբերված ավանդական ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:

Սրտանց ողջունում եմ Ուզբեկստանի վարչապետ Աբդուլլա Նիգմատիին, ինչպես նաև Կուբայի կառավարության լիազոր ներկայացուցչին:  Երեկ՝ նեղ ձևաչափով նիստի ընթացքում, մենք արդեն փոխանակվել ենք մտքերով այսօրվա օրակարգի հայեցակարգային հարցերի շուրջ: Այժմ կցանկանայի կանգ առնել մեր քննարկած հարցերի որոշ ասպեկտների վրա, որոնք կարևոր նշանակություն ունեն մեր երկրների համար:

Սկսեմ տրանսպորտային ոլորտի կարգավորման միասնական սկզբունքների մշակման հարցից: Կարծում ենք, որ անդամ պետությունների՝ 2021-2023թթ Տրանսպորտային համակարգված քաղաքականության իրագործման ճանապարհային քարտեզը ոլորտի զարգացման հավասարակշռված ծրագիր է: Փաստաթուղթը նախատեսում է եվրասիական տրանսպորտային միջանցքների համալիր զարգացում և հետևողական աշխատանք այս ոլորտում մեր երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու ուղղությամբ:

Նախորդ տարի մենք համոզվեցինք, որ ԵԱՏՄ ներսում տրանսպորտային-լոգիստիկ համագործակցության պահանջարկ կա: Համավարակի ընթացքում Միության շրջանակում ձևավորվեցին «կանաչ միջանցքներ» առանցքային ապրանքների համար: Մեծամասամբ այս միջոցառումների շնորհիվ մեզ հաջողվեց կանխել Միության շուկայում պարենի դեֆիցիտի և փոխադարձ առևտրում ընդհատումների առաջացումը:

Կցանկանայի նշել նաև «Օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման ճանապարհային քարտեզի» իրականացման արդիականությունը: Ակնհայտ է, որ սույն փաստաթղթով նախատեսված միջոցառումները կնպաստեն Միության ագրոարդյունաբերական համալիրի և ագրարային շուկայի կայուն զարգացմանը:

Հաջորդ հարցը, որի վրա կցանկանայի կանգ առնել, ներքին և արտաքին շուկաներում ԵԱՏՄ-ում արտադրվող արտադրանքի մրցունակության բարձրացումն է: Այս նպատակին հասնելու միջոցառումների համատեքստում ցանկանում եմ ընդգծել արտահանման համար համատեղ ապահովագրական աջակցության համակարգի ձևավորման կարևորությունը: Մենք աջակցում ենք Եվրասիական ընկերության ստեղծմանը, որը թույլ կտա, ապահովագրական լրացուցիչ կարողությունների ստեղծմամբ, ավելացնել ապահովագրական աջակցության ծավալները Միության ներսում առևտրի և երրորդ երկրներ արտահանման համար:

Հարգելի գործընկերներ,

Մենք համոզված ենք, որ մեր միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից է գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների նորմատիվային բազայի ստեղծման ուղղությամբ հետևողական և թափանցիկ աշխատանքը: Միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է դառնալ բազմաթիվ մարտահրավերների պատասխան՝ նպաստելով էներգետիկ անվտանգության ամրապնդմանը և մեր երկրների տնտեսությունների կայուն զարգացմանը:Հայաստանի Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից՝ Միության գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ կատարված նշանակալի աշխատանքի կապակցությամբ, ինչն արտացոլված է ներկայացված զեկույցներում:

Այս տարի անդամ երկրները, Հանձնաժողովի հետ միասին, սկսեցին Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի քննարկումը: Ակնկալում ենք շարունակական կառուցողական աշխատանք՝ հիմնված փոխըմբռնման վրա և հաշվի առնելով Միության բոլոր անդամ երկրների շահերը:

Գոհունակությամբ կցանկանայի նաև նշել, որ մեզ հաջողվեց համաձայնեցնել նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկայի ձևավորման հայեցակարգը՝ Միության բոլոր պետությունների կողմից հավանության արժանացած հինգ սկզբունքների հիման վրա:

Որպես եզրափակում՝ կցանկանայի անդրադառնալ բնապահպանության և կլիմայի հարցերին: Սա այն ուղղությունն է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր և բազմակողմանի համագործակցություն: Մենք կարծում ենք, որ մեր Միության շրջանակում անհրաժեշտ է լուրջ բազմաշերտ երկխոսություն, որը թույլ կտա կրճատել կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական գործոնները՝ միևնույն ժամանակ ապահովելով տնտեսական աճի և զարգացման պայմաններ: Մենք աջակցում ենք ջերմոցային գազերի արտանետումների և բնապահպանական վճարների համակարգի կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցման ուղղությամբ բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծման գաղափարին՝ ԵԱՏՄ-ում բնապահպանական գործունեությունը խթանելու նպատակով:

Եվս մեկ անգամ ողջունում եմ նիստի բոլոր մասնակիցներին և բոլորիս մաղթում արգասաբեր աշխատանք:

Շնորհակալություն ուշադրության համար»։

ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերը նիստի ընթացքում անդրադարձել են օրակարգում ընդգրկված մի շարք հարցերի։

Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ԵԱՏՄ ներքին շուկայում՝ 2021-2022թթ. վերացման ենթակա բացառությունների և սահմանափակումների ցանկը, ԵԱՏՄ անդամ երկրների՝ 2021-2023թթ․ տրանսպորտային համակարգված քաղաքականության ճանապարհային քարտեզի իրականացման հիմնական ուղղությունների և փուլերի միջոցառումների ծրագիրը, ԵԱՏՄ շրջանակում օրգանական գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր շուկայի ձևավորման միջոցառումների ծրագիրը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության, ԵԱՏՄ անդամ երկրների և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման նպատակով երկաթուղային բեռնափոխադրումների թվայնացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը։ Անդրադարձ է եղել ԵԱՏՄ անդամ երկրների բյուջեների միջև 2020թ. ներմուծվող մաքսատուրքերի գումարների հաշվառման և բաշխման հարցին, ԵԱՏՄ երկաթուղային տրանսպորտի տարանցիկ ներուժի զարգացման ուղղությամբ ինտեգրացիոն

փոխգործակցության հնարավորություններին։ Որոշվել է ձևավորել Միությունում թվային փոխակերպման հարցերով բարձր մակարդակի աշխատանքային խումբ։

Ներկայացվել են 2020թ. ԵԱՏՄ գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ընթացքի մասին զեկույցները, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարեկան հաշվետվությունը՝ Հանձնաժողովի 2020թ. որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման մոնիթորինգի վերաբերյալ։

Փոփոխություններ են կատարվել ԵԱՏՄ միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ և երրորդ երկրների, ինտեգրացիոն միավորումների, միջազգային կազմակերպությունների միջև ստորագրվող միջազգային պայմանագրերի, ԵԱՏՄ մարմինների որոշումների պաշտոնական հրապարակման կարգում և Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ 2019թ. ապրիլի 30-ի որոշման մեջ։

Որոշվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Երևանում։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումների արդյունքներով ստորագրվել են մի շարք փաստաթղթեր։

Լրահոս
Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը. մենք կդիմենք ԱՄՆ-ին․ Նեթանյահու
11:39
Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը. մենք կդիմենք ԱՄՆ-ին․ Նեթանյահու
Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման. Աբրահամյան
11:20
Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման. Աբրահամյան
Ասֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետ
11:07
Ասֆալտը պետք է իդեալական հարթության ու որակի լինի. քաղաքապետ
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
11:05
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
18:16
Ռուսաստանը կարող է լինել միայն ուժեղ, կամ էլ՝ Ռուսաստան չի լինի․ Պուտին
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
16:33
Իսրայելի կառավարությունը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
ՀՀ-ում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
13:52
ՀՀ-ում ընտրական գործընթացին Արևմուտքի միջամտությունը աննախադեպ է․ Մեդվեդև
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
12:23
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
12:09
Հայաստանը ստորագրել է ՄԱԿ-ի կանոնադրությունը
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
17:56
Տիգրան Ավինյանը վարչապետին ներկայացրել է Կիևյան կամրջի վերանորոգման ընթացքը
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
16:14
ԿԸՀ-ն խնդրում է մերժել ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող բոլոր դիմումները 
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
14:59
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
12:04
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
17:02
ՀՀ սեփականության իրավունքն է վերականգնվել Նուբարաշենում գտնվող հողատարածքի նկատմամբ. Փաշինյան
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
16:49
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե