Բնապահպանություն

Նիկոլ Փաշինյանը` բնապահպանության և կլիմայի հարցերի մասին

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայաստանի վարչապետը օգոստոսի 20-ին մասնակցել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի աշխատանքներին։

Նիստից առաջ ԵԱՏՄ անդամ պետությունների վարչապետերին հյուրընկալել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ողջունելով  նրանց Չոլպոն-Ատայում և արդյունավետ ընթացք մաղթելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։

Վարչապետ Փաշինյանն ընդլայնված կազմով հանդիպմանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է նաև բնապահպանության և կլիմայի հարցերին։

«Կցանկանայի անդրադառնալ բնապահպանության և կլիմայի հարցերին»,- ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստին իր ելույթի եզրափակիչ մասում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա այն ուղղությունն է, որը պահանջում է լրացուցիչ ջանքեր և բազմակողմանի համագործակցություն: Մենք կարծում ենք, որ մեր Միության շրջանակում անհրաժեշտ է լուրջ բազմաշերտ երկխոսություն, որը թույլ կտա կրճատել կլիմայի փոփոխության վրա ազդող բացասական գործոնները՝ միևնույն ժամանակ ապահովելով տնտեսական աճի և զարգացման պայմաններ: Մենք աջակցում ենք ջերմոցային գազերի արտանետումների և բնապահպանական վճարների համակարգի կարգավորման մեխանիզմների ներդաշնակեցման ուղղությամբ բարձր մակարդակի աշխատանքային խմբի ստեղծման գաղափարին՝ ԵԱՏՄ-ում բնապահպանական գործունեությունը խթանելու նպատակով»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

11 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

11 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

11 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

11 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

12 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

12 hours ago