Բնապահպանություն

Մեկ միլիարդ երեխայի կյանքը «խիստ վտանգված է» կլիմայական ճգնաժամի ազդեցությունների հետևանքով

Նյու Յորք, 20 օգոստոսի, 2021 թվական – Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության, Չադի, Նիգերիայի, Գվինեայի և Գվինեա-Բիսաուի երեխաների կյանքն ամենաշատն է վտանգված կլիմայի փոփոխության ազդեցությունների հետևանքով, որոնք սպառնում են նրանց առողջությանը, կրթությանը և պաշտպանությանը. դա խոցելի է դարձնում նրանց մահացու հիվանդությունների նկատմամբ: Սրա մասին նշված է ՅՈՒՆԻՍԵՖ-ի այսօրվա զեկույցում։

«Կլիմայական ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամ է. երեխաների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ ռիսկայնության գործակից»-ը երեխայի տեսանկյունից արված առաջին համապարփակ վերլուծությունն է կլիմայական ռիսկերի վերաբերյալ։ Վերլուծության մեջ երկրները դասակարգված են ըստ այն վտանգների, որոնց երեխաները ենթարկվում են կլիմայական և բնապահպանական ցնցումների, օրինակ՝ ցիկլոնների ու ջերմային ալիքների հետևանքով, ինչպես նաև ըստ երեխաների՝ այդ ցնցումների նկատմամբ խոցելիության` հաշվի առնելով նրանց համար հիմնական ծառայությունների հասանելիությունը։

Հաշվետվությունն իրականացվել է «Ուրբաթները հանուն ապագայի» կազմակերպության հետ համագործակցությամբ, երիտասարդների կողմից հայտարարված՝ «Դպրոցական դասադուլ հանուն կլիմայի» շարժման երրորդ տարեդարձի շրջանակում։ Հաշվետվությունում նշված է, որ աշխարհի բնակչության գրեթե 2․2 միլիարդ երեխաներից մոտ 1 միլիարդն ապրում է «չափազանց բարձր ռիսկային» դասակարգված 33 երկրներից մեկում։ Այս երեխաները խոցելիության բարձր ցուցանիշով առերեսվում են կլիմայական և բնապահպանական բազմաթիվ ցնցումների մահացու ազդեցությանը՝ հիմնական ծառայությունների (ջուր, սանիտարական պայմաններ, առողջապահություն և կրթություն) ոչ բավարար լինելու պատճառով: Վերլուծության մեջ նաև նշված է վտանգի ենթարկվող երեխաների թիվը, և շատ հավանական է, որ այս թիվը կմեծանա կլիմայական փոփոխությունների ազդեցությունների հաճախականության ավելացմանը զուգընթաց։

«Առաջին անգամ մենք ունենք համընդհանուր պատկերը՝ որտեղ և ինչպես են երեխաները դառնում խոցելի կլիմայական փոփոխության նկատմամբ, և այդ պատկերն անհավատալիորեն սարսափազդու է: Կլիմայական և բնապահպանական ցնցումները խաթարում են երեխաների իրավունքների ամբողջ շրջանակը՝ մաքուր օդից, սննդից և խմելու ջրից օգտվելու իրավունքներից մինչև կրթություն ստանալու, տանիք ունենալու, շահագործումից զերծ լինելու և նույնիսկ կյանքի պահպանման իրավունքները։ Փաստացի, սա կարող է ազդել յուրաքանչյուր երեխայի վրա,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետտա Ֆորը։ – Արդեն երեք տարի է, ինչ աշխարհում երեխաները բարձրաձայնում են սրա մասին՝ պահանջելով գործողություններ։ ՅՈԻՆԻՍԵՖ-ն աջակցում է փոփոխություն բերելուն միտված նրանց այս կոչին հստակ ուղերձով՝ կլիմակայան ճգնաժամը երեխայի իրավունքների ճգնաժամն է»։

Երեխաների՝ կլիմայի փոփոխությունների նկատմամբ ռիսկայնության գործակիցը ցույց է տալիս, որ.

  • 240 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է մակընթացությունների հետևանքով:
  • 330 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է գետի հեղեղումների հետևանքով:
  • 400 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է ցիկլոնների հետևանքով:
  • 600 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է մակաբուծային հիվանդությունների հետևանքով:
  • 815 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է կապարով աղտոտման հետևանքով:
  • 820 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է ջերմային ալիքների հետևանքով:
  • 920 միլիոն երեխայի կյանք խիստ վտանգված է ջրի սակավության հետևանքով:
  • 1 միլիարդ երեխայի կյանք խիստ վտանգված է օդի չափազանց բարձր մակարդակի աղտոտման հետևանքով:

Թեև աշխարհում յուրաքանչյուր երեխայի սպառնում է կլիմայական և բնապահպանական այս վտանգներից առնվազն մեկը, ներկայացված տվյալները փաստում են, որ ամենաշատ վտանգված երկրները ենթարկվում են բազմակի և գրեթե նույն ժամանակ տեղի ունեցող ցնցումների, որոնք սպառնում են քայքայել զարգացման առաջընթացը և խորացնել երեխաների զրկանքները:

Ըստ գնահատականների՝ 850 միլիոն երեխա, այն է՝ աշխարհում յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը, ապրում է այն տարածքներում, որտեղ կլիմայական և բնապահպանական այս ցնցումներից առնվազն չորսը կարող են գրեթե նույն ժամանակ տեղի ունենալ։ 330 միլիոն երեխա, այն է՝ 7 երեխայից 1-ը, ապրում է այն տարածքներում, որտեղ տեղի են ունենում կլիմայական և բնապահպանական այս ցնցումներից առնվազն հինգը։

Զեկույցի մեջ նաև նշված է ջերմոցային գազերի արտանետումների և երեխաների վրա ամենաշատը ներգործող կլիմայական ազդեցությունների միջև փոխկապակցության բացակայության մասին։ 33 «չափազանց բարձր ռիսկային» դասակարգված երկրները միասին արտանետում են ածխաթթու գազի գլոբալ արտանետումների 9 տոկոսը միայն: Մինչդեռ 10 ամենաշատ արտանետող երկրները միասին կազմում են գլոբալ արտանետումների գրեթե 70 տոկոսը։

«Կլիմայի փոփոխությունը խորապես անհավասարաչափ է տեղի ունենում: Թեև ոչ մի երեխա ջերմաստիճանի գլոբալ բարձրացման համար պատասխանատու չէ, նրանք ամենաբարձր գինն են վճարելու: Ամենաքիչ պատասխանատվություն կրող երկրների երեխաները կտուժեն ամենաշատը,- նշել է Ֆորը:- Բայց դեռ ժամանակ կա իրավիճակը շտկելու: Երեխաների համար անհրաժեշտ ծառայությունների (ջուր, սանիտարական պայմաններ, առողջապահություն, կրթություն) հասանելիության բարելավումը կարող է զգալիորեն բարձրացնել կլիմայական այս վտանգներին դիմակայելու նրանց կարողությունը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կառավարություններին և մասնավոր հատվածին կոչ է անում լսելու երեխաներին և առաջնահերթություն տալու այն գործողություններին, որոնք կպաշտպանեն նրանց վտանգներից՝ միաժամանակ արագացնելով ջերմոցային գազերի արտանետումները զգալիորեն նվազեցնելու աշխատանքները»:

Եթե չձեռնարկվեն ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման համար պահանջվող անհապաղ գործողություններ, երեխաները կշարունակեն ամենից շատը տուժել: Մեծահասակների համեմատ՝ երեխաներին անհրաժեշտ են ավելի շատ սնունդ և ջուր իրենց մարմնի քաշի մեկ միավորի համար, բացի այդ՝ նրանք ավելի դժվար են դիմակայում եղանակային ծայրահեղ պայմաններին և ավելի անպաշտպան են թունավոր քիմիական նյութերի, ջերմաստիճանի փոփոխությունների և հիվանդությունների դեմ, ի թիվս այլ գործոնների:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, մասնավոր հատվածին և համապատասխան դերակատարներին.

  1. Մեծացնել կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և դիմակայունության նպատակով կատարվող ներդրումները երեխաների համար հիմնական ծառայություններում: Արդեն փոփոխվող կլիմայի վատթարագույն ազդեցություններից երեխաներին, համայնքներին և ամենախոցելի հատվածներին պաշտպանելու համար հարմարեցնել ջրային, սանիտարական և հիգիենայի համակարգերը, առողջապահական և կրթական ծառայությունները:
  2. Կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: Կլիմայի ճգնաժամի վատթարագույն ազդեցություններից խուսափելու համար անհրաժեշտ է ձեռնարկել համապարփակ և հրատապ գործողություններ: Մինչև 2030 թվականը երկրները պետք է նվազեցնեն արտանետումներն առնվազն 45 %-ով (2010 թվականի մակարդակի համեմատ)՝ պահպանելով գլոբալ տաքացման ջերմաստիճանը 1․5°C-ից ոչ բարձր։
  3. Երեխաներին տրամադրել կլիմայի փոփոխության վերաբերյալ կրթություն և «կանաչ» հմտություններ, որոնք կենսական նշանակություն ունեն կլիմայի փոփոխության ազդեցություններին հարմարվելու և դիմակայելու համար: Երեխաներն ու երիտասարդներն առերեսվելու են կլիմայի ճգնաժամի և ջրի սակավության ավերիչ հետևանքներին, սակայն նրանք ամենաքիչ պատասխանատվությունն են կրում: Մենք ունենք պարտավորություն բոլոր երիտասարդների և գալիք սերունդների առջև:
  4. Երիտասարդներին ներառել կլիմայի փոփոխության վերաբերյալ բոլոր՝ ազգային, տարածաշրջանային և միջազգային բանակցություններում և որոշումներում, այդ թվում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի (COP26): Երեխաներն ու երիտասարդները պետք է մասնակցեն կլիմայի վերաբերյալ բոլոր որոշումների կայացմանը:

Ապահովել, որ ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո վերականգնումը լինի «կանաչ», ցածր ածխածնային և ներառական, այնպես որ կլիմայի ճգնաժամին դիմակայելու և դրան արձագանքելու ապագա սերունդների կարողությունը չխաթարվի:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

9 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

10 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

10 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

10 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

10 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

10 hours ago