ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, շարունակելով ներկայացնել իր պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, այս անգամ անդրադարձել է անտառների կայուն կառավարման, անտառածածկ տարածքների ընդլայնման, անտառվերականգնման և անատառապատման, դրանց իրականացմանն ուղղված կարողությունների շարունակական զարգացմանն ուղղված աշխատանքներին։
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում 2020-2021 թթ. Հայաստանի տարածքում տնկվել է 702280 ծառ: Պետական բյուջեի ֆինանսավորմամբ 2020 թ. աշնանը Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում իրականացվել են 372 հա անտառվերականգնման ու անտառապատման աշխատանքներ, որից ցանք և տնկում՝ 113 հա, բնական վերաճի օժանդակում՝ 159 հա, և կոճղաշիվային վերաճի օժանդակում՝ 100 հա:
Հիմնադրվել է տնկարան՝ 4.8 հա, ինչպես նաև աճեցվել է շուրջ 160000 հատ փակ արմատային համակարգով տնկանյութ: 2021 թվականի ընթացքում 20-70.000 դրամով բարձրացվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների աշխատավարձերը։ 2020 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը անտառամերձ համայնքների բնակչությանը անվճար տրամադրվել է շուրջ 68000 պահեստային խմ թափուկ վառելափայտ:
«10 միլիոն ծառ» նախաձեռնության շրջանակում Լիտվայի Հանրապետությունը շուրջ 10 հազար կեչու ծառ է նվիրաբերել Հայաստանին։ Լիտվական անտառը հիմնվել է Լոռու մազում՝ Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսություն» մասնաճյուղի Խնձորուտի անտառպետության տարածքում։
Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի N 668-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծերի փաթեթը, որով ներդրվել են անտառների կամ անտառային հողերի օգտագործման համար դիմող անձանց դիմումների քննարկման նոր ընթացակարգային մոտեցումներ և փոխվել է վարձավճարների սահմանման կարգը։
Ռուսաստանը Ուկրաինայի պետականության պահպանման դեմ ոչինչ չունի, բայց Ուկրաինան չպետք է օգտագործվի որպես թշնամական հենակետ՝…
ԵՄ-ն Ուկրաինայից բնական ռեսուրսներ չի պահանջի որպես տրամադրված օգնության փոխհատուցում։ Այս մասին հայտարարել է Եվրոպական…
ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ նշել է, որ…
«Հուսով եմ, որ դուք կարող եք տեսնել, որ Եվրոպական խորհրդարանը լի է վճռականությամբ՝ էլ ավելի…
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի նիստում անդրադարձել է ժողովրդավարության և օրենքի…
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ ԱՄՆ-ի կողմից առաջարկված չեզոք բանաձևը։ Փաստաթուղթն արժանացել…