Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի քաղաքապետի հուլիսի 4-ի կարգադրությամբ՝ Երևանի վարչական շրջանների ղեկավարները պարգևատրվել են 840 հազարական դրամով: Քաղաքապետ Հայկ Մարությանը նախկինում իր հայտարարություններում շեշտել է, որ պարգևավճարները լավ աշխատանքի խրախուսման միջոց են: Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը պարգևավճարի առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Պետք է ծանոթ լինեք մեր գործառույթներին, որպեսզի հասկանաք՝ լա՞վ ենք աշխատել, թե ոչ: Այլապես, ինչպե՞ս եք պատկերացնում, որ ասեմ, թե իմ աշխատանքն ինչպես եմ գնահատում՝ լա՞վ, կամ վատ: Դա, կներեք, կոռեկտ չէ: Այդ գնահատականը կարող եք հարցնել կենտրոնի բնակիչներից, գործարարներից, բոլորից…զրուցեք եւ կտեսնեք, թե, օրինակ, կոմունալ ծառայությունն ինչպես է աշխատում, քաղաքում փոփոխություններ կան, թե ոչ: Ըստ այդմ՝ կգաք եզրակացության»:
Ավելին՝ aravot.am