«ՀՀ-ում չկա գեթ մի խնդիր, որ հնարավոր է լուծել առանց կրթական բաղադրիչի». հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նեց, որ Հայաստանի ամենախնդրահարույց երևույթներից մեկը կրթության էլիտարացումն է:
«Եթե դիտարկենք ՀՀ-ում կադրային բաշխվածության թեման, կտեսնենք, որ, այսպես ասած, կադրային համալրումները կամ թափուր տեղերին համապատասխանելիությունն ուղիղ կապ ունենք շատ որոշակի շրջանակի հետ: Եվ ես սա համարում եմ ՀՀ-ում կրթության էլիտարացման ամենակարևոր հետևանքներից մեկը: Մենք ՀՀ-ում կրթությունը պետք է դարձնենք հանրամատչելի, այսինքն՝ ամենահեռավոր գյուղում ապրող երեխան, ամենաաղքատ երեխան պետք է կրթական նույնպիսի հասանելիություն ունենա, ինչ ունի բարեկեցիկ ու հարուստ ընտանիքի երեխան»,- նշեց նա:
Վարչապետը կարևորեց կրթական հաստատությունների վերանորոգումն ու հիմնանորոգումը, նաև անհրաժեշտ գույքով ու սարքավորումներով համալրումը:
Նա խոսեց ուսուցիչների կամավոր ատեստավորման և վերապատրաստման ծրագրերի մասին․
«Մենք պետք է բացառենք անորակ ուսուցչական կադրերի ներկայությունը ՀՀ դպրոցներում»,- ասաց Փաշինյանը:
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…
Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Մեքսիկայի Սենատի նախագահ Խերարդո…
Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում մարտի 21-ին անց է կացրել իր տարեկան ընդհանուր ժողովը, որին մասնակցել…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ մարտի 20-ին Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ…
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և Սիրիայի Արաբական…
Bloomberg պարբերականը, վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին, հայտնում է, որ իտալացի դիվանագետները խնդրել են տրամադրել ավելի շատ…