Հայաստան
25.08.2021

Քասախ համայնքին պատճառվել է ավելի քան 41 մլն դրամի վնաս. ոստիկանություն

Քասախ համայնքին պատճառվել է ավելի քան 41 մլն դրամի վնաս. ոստիկանություն

Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ` Կոտայքի մարզի Քասախ համայնքում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ յուրացնելու, մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելով` պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ:

Մասնավորապես, Քասախ համայնքի ղեկավարը նախապես պայմանավորվել է մի քաղաքացու հետ` Քասախում ընդհանուր 9600 քմ մակերեսով հողատարածքը մեկ քառակուսի մետրը 15 դոլարով ձեռք բերելու վերաբերյալ: Համայնքի ղեկավարը և նրա հետ նախնական համաձայնության եկած համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք, ընդհանուր 144 հազար դոլարին համարժեք 59 մլն դրամից հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ և օգտագործելով պաշտոնեական դիրքը, խախտել են «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջները և որպես աճուրդի կազմակերպիչ, աճուրդների մասին հրապարակային ծանուցում չեն ներկայացրել հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայք` հնարավոր այլ շահառուների զրկելով աճուրդներին մասնակցելու իրավունքից: Հետո փաստացի չկայացած աճուրդների վերաբերյալ կազմել են իրավաբանական նշանակություն ունեցող, իրադարձություններ հավաստող՝ հողամասերն իբր աճուրդով վաճառելու վերաբերյալ 12 արձանագրություն, որոնցում կեղծ տեղեկություններ են ներառել աճուրդների անցկացման, տարբեր անձանց մասնակցության և կատարված քայլերի վերաբերյալ ու դրանց հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող՝ 9600 քմ մակերեսով հողատարածքների վաճառքը ձևակերպել են մեկ քառակուսի մետրն ընդամենը 2900 դրամով՝ ընդհանուր 28 մլն դրամով: Այդ կերպ նրանք յուրացրել են գնորդի կողմից կանխիկ եղանակով իրենց վստահված 59 մլն դրամից առանձնապես խոշոր չափերի` 31 մլն դրամը։

Բացի այս, կիրառելով նույն մեխանիզմը, Քասախի համայնքային սեփականություն հանդիսացող՝ 800 քմ մակերեսով հողատարածքը համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետին օտարվել է մոտ երկուսուկես միլիոն դրամով, իսկ վերջինս էլ, այն բաժանելով երկու մասի, անցած տարվա հունիս և օգոստոս ամիսներին առուվաճառքի պայմանագրերով դրանք վաճառել է համապատասխանաբար` 4 մլն և 8 մլն 730 հազար դրամով, ինչի հետևանքով համայնքի օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի` ավելի քան 10 մլն դրամի էական վնաս, ինչն էլ անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Դեպքերի առթիվ քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:

Լրահոս
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
16:54
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
16:46
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
16:18
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
15:51
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
15:33
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
15:25
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
15:12
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
14:54
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
14:36
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
14:30
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
14:18
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
13:31
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
13:11
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին