Լրահոս 24/7
27.08.2021

Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի

Պարզվել են Ապարանի համայնքապետարանում տեղի ունեցած չարաշահումների դեպքերի հանգամանքները: Տեղի ունեցած չարաշահումների գործով մեղադրանք է առաջադրվել 4 անձի։

ՔԿ-ից հայտնում են, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարը, 2005թ. մինչև 2017թ. նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, ինքնակամ կառույց իրականացրած անձի նկատմամբ դիտավորությամբ չի կիրառել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ: Բացի այդ, վերջինս օժանդակել է Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի ղեկավարի կողմից  պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական  պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու  դիտավորությամբ, չունենալով լիազորություն, նրա ներկայության պայմաններում, խոշորացված համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել  է վերջինիս անունից կայացված բազմաթիվ որոշումներ՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Քննությամբ պարզվել է նաև, որ Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի կողմից 2017թ. նոյեմբերի 10-ին նշված պաշտոնն ստանձնելուց հետո նրա տեղակալներից մեկը նույն օրը, իսկ մյուսը՝ 2018թ. դեկտեմբերին նշանակվելով նշված պաշտոնին, օժանդակել են նշված համայնքի ղեկավարի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն: Մասնավորապես՝ վերջինիս կողմից պաշտոնեական պարտականությունները պատշաճ չկատարելու հանգամանքը քողարկելու  դիտավորությամբ, չունենալով լիազորություն, նրա ներկայության պայմաններում, համայնքի ղեկավարի փոխարեն, ստորագրել  են նրա անունից կայացված որոշումներից՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Պարզվել է նաև, որ Ապարան բազմաբնակավայր խոշորացված համայնքի աշխատակազմի քարտուղարը, նույն համայնքի ղեկավարի կողմից իրեն վստահված ուրիշի զգալի չափերի գույքը հափշտակելուն օժանդակելու դիտավորությամբ, նրա կողմից 2017-2020թթ. ընկած տարբեր ժամանակահատվածներում աշխատանքի չհաճախելու՝ Հայաստանի Հանրապետությունից բացակայելու պայմաններում, աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում կեղծ տեղեկություններ  մտցնելով՝ պատրաստել է կեղծ փաստաթղթեր՝ համայնքի ղեկավարի կողմից պատշաճ աշխատանքի ներկայանալու մասին, ինչի արդյունքում տվյալ ժամանակահատվածում որպես աշխատավարձ հաշվարկվել և վերջինիս բանկային քարտին փոխանցվել է զգալի չափի գումար, որը համայնքի ղեկավարը յուրացնելու եղանակով հափշտակել է:

Բացի այդ, համայնքի աշխատակազմի քարտուղարը, 2018թ. հուլիսից մինչև 2020թ. փետրվարի 3-ն ընկած տարբեր ժամանակահատվածներում, համայնքի ղեկավարի կողմից տարբեր պատճառներով աշխատանքի չհաճախելու պայմաններում կազմել է պաշտոնեական փաստաթղթեր հանդիսացող՝ տվյալ ժամանակահատվածներում համայնքի ղեկավարի կողմից իբր  կայացված որոշումներ, որոնք իր ստորագրությամբ և կնիքով վերջինս հաստատել է: Համայնքի աշխատակազմի քարտուղարը համայնքի ղեկավարի փոխարեն ստորագրել է նաև վերջինիս անունից կայացված որոշումներից՝ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ապարան քաղաքային համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 1-ին մասով, 3152-րդ հոդվածով, 38-308-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի տեղակալներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ նույն համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 325-րդ հոդվածի 1-ին մասով,  38-314-րդ հոդվածի 1-ին մասով (4 դրվագ) և 38-308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ապարան խոշորացված բազմաբնակավայր համայնքի ղեկավարի վերաբերյալ անջատված մասի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է