ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է.
«Երեկ «Ֆիզգարադոկ»-ի ակցիայի հետ կապված հանձնարարել եմ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետներին հանդիպել բնակիչներին և տեղում ուսումնասիրել նրանց նկատմամբ տեղի ունեցող իրավունքի խախտման փաստերը։ Արդյունքում բողոքի ակցիա իրականացնող բնակիչները փորձագետներին ներկայացրել են խնդրահարույց իրավիճակը. Երևան քաղաքի Աջափնյակ համայնքի Ալիխանյան եղբայրների 6/1 հասցեի («Ֆիզգարադոկ») այգու տարածքն անօրինական սեփականաշնորհվել է ինչ-որ անձի կողմից, և ներկայում նախատեսվում է իրավունքների կոպիտ խախտմամբ կառուցել բազմաբնակարան շենք։
Նշված փաստերի առթիվ, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովում կիրականացվի ուսումնասիրություն, որի արդյունքում պատկան մարմինների կողմից թույլ տրված անօրինականությունների մասին գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազին»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…
Շատ քչերը հասկացան, թե քառասունչորսօրյա պատերազմից հետո Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ինչու՞ հրապարակայնացրեց,…
Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։…
«ՀՀ-ն շարունակում է առաջ մղել խաղաղության օրակարգը»,- հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա խոսքով,…
https://youtube.com/watch?v=Fpq-BBNdjvI&si=XplBDXK1mjmMmCnZ