Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը ասել է․
«Հիմնական խնդիրը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության վերականգնումը, զարգացումն ու ծառացած խնդիրները լուծելն է, երկրորդը՝ ընդառաջել բարձր տեխնոլոգիաներին և հատկապես մասնագիտական, կրթական առումով ծրագրերի իրականացումը ԿԳՄՍՆ-ի հետ: Իսկ ամենակարևոր խնդիրը, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության առջև դրված է, այսօրվա թվայնացման, կիբեռանվտանգության խնդիրների լուծումն է, որտեղ մենք հիմնականում կատարում ենք մեթոդաբանական աշխատանքներ, ստանդարտների իրականացում, և կառավարության ծրագրով խնդիրների մեծ մասը դրան է ուղղված լինելու»։
«Առանձնահատուկ խնդիրներ ունենք ռազմարդյունաբերության հետ կապված: Այդ պետական ձեռնարկությունների ենթակայությունը մեր նախարարությանն է, և մենք էդտեղ լուրջ խնդիրներ ունենք, որովհետև վարչապետի կողմից հստակ առաջադրանք կա, որ պետք է զարկ տանք տեղական արտադրությանը, հատկապես ռազմական բնագավառում, և այն արտադրանքը, որ մենք կարող ենք արտադրել տեղում, որոնք կարող են իրենց որակական հատկանիշներով փոխարինել դրսից ներկրվողներին, մենք դա պարտավոր ենք անել»,- ասել է նախարարը:
Այն հարցին, թե արդյոք նախատեսվո՞ւմ է համագործակցություն մասնավոր ընկերությունների հետ, օրինակ՝ ԱԹՍ-ների արտադրության հետ կապված, նախարարը հավաստիացրեց, որ կա բավական սերտ համագործակցություն:
«Ես արդեն եղել եմ մի քանի արտադրողների մոտ, կարող եմ ասել՝ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները եղել են բոլոր այն արտադրողների մոտ, որոնք ԱԹՍ-ներով են զբաղված, և մենք իրենց հետ շատ սերտ ենք համագործակցում, և դա պայմանավորված է վարչապետի հանձնարարությամբ»,- հայտնել է Խաչատուրյանը։
Ուկրաինայում անցկացված վերջին սոցիոլոգիական հարցումն արձանագրել է հետևյալ պատկերը՝ երկրի բնակիչների 50%-ը որևէ պայմանով պատրաստ…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. ԱՄՆ…
Բրազիլիա պաշոտանական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել այդ երկրի ամենամեծ…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Ս. Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոց, որտեղ կառուցվել…
Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել…
Հանրապետության տարածքում մարտի 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային…