Լրահոս 24/7
28.08.2021

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի և Վրաստանի առողջապահության նախարարները հեռախոսազրույց են ունեցել

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանված բնակչության, աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարար Եկատերինե Տիկարաձեն հեռախոսազրույց են ունեցել։ 

Եկատերինե Տիկարաձեն շնորհավորել է Անահիտ Ավանեսյանին՝ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ, մաղթել արդյունավետ գործունեություն՝ ուղղված Հայաստանի բնակչության առողջության պահպանմանն ու բարելավմանը:

Վրաց գործընկերն ընդգծել է, որ առողջապահական ոլորտի բազմաթիվ առանցքային հարցերում Վրաստանի և Հայաստանի դիրքորոշումները համընկնում են, ինչը երկկողմ հարաբերությունների զարգացման համար կարող է հիանալի հենասյուն լինել: 

Զրույցի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարները կարևորել են հայ-վրացական հարաբերությունների շարունակական զարգացումը և բարեկամական կապերի ամրապնդումը: Անդրադարձ է կատարվել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարի ընթացիկ իրավիճակին, հետագա ձեռնարկվող քայլերին։ 

Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել փորձի և գիտելիքների փոխանակմամբ համավարակի պայմաններում ամրապնդել գործակցությունը` միասնական ջանքերով համավարակի հետ կապված ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու նպատակով: Կողմերը պատրաստակամություն են հայտնել, համաճարակային իրավիճակով պայմանավորված, սատարելու միմյանց: 

Գործընկերները պայմանավորվել են երկու երկրի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների մասնագետների միջև կազմակերպել առցանց քննարկում` COVID-19 համավարակի, մասնավորապես` «դելտա» ենթատեսակին առնչվող հարցերի և ոլորտում առկա հրատապ խնդիրների վերաբերյալ:

Նմանատիպ հանդիպում-քննարկումը կծառայի հիանալի հարթակ՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ վարակիչ հիվանդությունների ոլորտում մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման տեսանկյունից:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է