Հավաքածուի սեփականատերը Միլովան Դանոյլիչն է, ով բանաստեղծի սերբերեն առաջին թարգմանիչն է:
Սերբիայի մասնավոր հավաքածուներից մեկում հայտնաբերվել է Իոսիֆ Բրոդսկու ինքնագրերի և ծաղրանկարների նախկինում անհայտ հավաքածու։
Հավաքածուի տերը Միլովան Դանոյլիչն է, հարավսլավացի և սերբ հայտնի բանաստեղծ և գրող, Սերբական գրական ասոցիացիայի նախագահ, որը նաև Բրոդսկու սերբերեն առաջին թարգմանիչն է: Դանոյլիչն ու Բրոդսկին ծանոթացել են 70-ականների սկզբին, նրանք երկար տարիներ բարեկամություն են արել, ինչի վկայությունն են հումորային նվերները և կատակերգական գծանկարները, որոնք Բրոդսկին պատրաստել է իր սերբ գործընկերոջ համար:
Դանոյլիչի արխիվում հայտնաբերված հավաքածուն բաղկացած է գրքերի ինքնագրերից, գրողի մի քանի գծանկարներից և անձնական նամակներից: Դանոյլիչն այդ ինքնագրերից մեկը նվիրաբերել է Բելգրադի հայտնի «Ադլիգաթ» մասնավոր գրադարանին: Այն ներկայացված է գրադարանի մշտական ցուցահանդեսում, որն ունի ավելի քան 2 միլիոն գիրք և արտեֆակտ տարբեր երկրներից և դարաշրջաններից:
Գրադարանի սեփականատեր Վիկտոր Լազիչը ասել է, որ այժմ աշխատում է հավաքածուի առանձին՝ ռուսերեն ցուցահանդեսի ստեղծման վրա: Սպասվում է, որ Նոբելյան մրցանակի դափնեկիր Բրոդսկու ինքնագիրը կդառնա այս հավաքածուի զարդերից մեկը:
Աղբյուրը՝ Tass.ru
Ստեփանավանի, Դիլիջանի, Ճամբարակի, Գավառի, Հրազդանի, Աշոցքի և Ախուրյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Միջպետական և հանրապետական…
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագիծը համաձայնեցված է և սպասում է ստորագրման, հայտարարել է…
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բրազիլիա։ Կայացել է Հայաստանի ԱԳ նախարար…
Այս պահին տեղի է ունենում Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու…
Ռուսաստանն ու Ուկրաինան ռազմագերիների փոխանակում են անցկացրել, որի շրջանակներում ուկրաինական գերությունից վերադարձել է 175 ռուս…
Եվրամիությունը մտադիր չէ դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը, չնայած այն հանգամանքին, որ Ռուսաստանը դա դիտարկում է…