Լրահոս 24/7

Սուրեն Պապիկյանը` ՀՏԶՀ խորհրդի նախագահ

ՀՀ Կառավարության որոշման համաձայն` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Որոշման ընդունմամբ կապահովվեն ՀԶՏՀ-ի գործունեության հիմնական ոլորտները ղեկավարող պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողություններն` ի նպաստ իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական միջոցներով և միջազգային մի շարք կառույցների հետ սերտ համագործակցությամբ` իրականացնում է լայնածավալ ծրագրեր։ Ըստ այդմ` ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, որաշակի չափով նաև համայնքերի ֆինասավորմամբ՝ սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր, որի շահառու են Հայաստանի միավորված համայնքները, իրականացվում են համայնքների կարողությունների հզորացմանը միտված մի քանի տասնյակ ենթածրագրեր։

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ՝ տեղական տնտեսության զարգացման ծրագիր, որով արդիականացվում են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները։

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինասավորմամբ՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր, որի շրջանակում Հայաստանում կառուցվում է 46 սեյսմակայուն դպրոց։

ԱՄՆ կառավարության ֆինասավորմամբ՝ ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագիր, որով աջակցվում է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին։

Ջրային տնտեսության ոլորտի ծրագրեր, ՀՀ Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) ֆինասավորմամբ՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիր։

ՀՀ Կառավարության և Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) ֆինասավորմամբ՝

․Կապսի ջրամբարի կառուցման ծրագիր

․Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր

․Համայնքային ենթակառուցվածքների ծրագրեր

ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջոցներով՝ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր։

ՀՀ Կառավարության և Եվրոպական Ներդրումային բանկի, Հարևանության ներդրումային գործիքի ֆինանսավորմամբ՝ Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր (Մեկնարկը՝ շուտով)։

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն, անվանը հավատարիմ, շարունակելու է գործադրել բոլոր ջանքերն` իր տիրույթում գտնվող ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում ու որակով իրականացման ուղղությամբ։

Թիվ 1

Recent Posts

Իսրայելում քաղաքական ճգնաժա՞մ է

«Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ում եւ Իսրայելում հաղթում է ուժեղ աջական առաջնորդը, ձախ խորքային պետությունն օգտագործում…

9 hours ago

Ազգերի լիգա․ Հայաստանի հավաքականը պարտվեց վրացիներին

Մարտի 20-ին Երևանում կայացավ ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի Հայաստան-Վրաստան հանդիպումը: Մեր ընտրանին զիջեց…

9 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը,…

12 hours ago

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Եվրոպայի անհատական առաջնությունում

Հայ շախմատիստները առաջատարների շարքում են 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: 5 խաղափուլից հետո գրոսմայստերներ…

13 hours ago

Եվրոպան՝ որպես լուսավորչության օրրան, պետք է կրկին ոտքի կանգնի. Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների «Ժողովրդավարության պաշտպանություն» թեմայով եվրոպական համաժողովում։…

13 hours ago

ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի ՀՀ-ի տնտեսությանը. Շոյգու

Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի հնարավոր դուրս գալը Եվրամիությանը միանալու շուրջ բանակցությունների փուլում կարող է զգալի…

13 hours ago