2010-ականների կեսերից տասնյակ ընդդիմադիր ակտիվիստներ, լրագրողներ և իրավապաշտպաններ լքեցին Ադրբեջանը։ Երկրում մնալը նրանց համար վտանգավոր դարձավ: Պաշտոնական Բաքուն կտրականապես հերքում է, որ հետապնդում է քաղաքական արտագաղթողներին, սակայն միայն 2021 թվականին նրանցից երեքը մահանում են չպարզված հանգամանքներում: Եվրոպայում ապրող ընդդիմադիրներին հետևում են, հարևան երկրներ մեկնածներին բռնի ուժով վերադարձնում են Ադրբեջան և ազատազրկում:
«Մենք քեզ կսպանենք կամ կստիպենք ինքնասպան լինել»:
«Չեմ հավատում, որ սա պատահականություն է, քանի որ ինձ մի քանի օր էր մնացել փախստականի նույնականացման քարտ ստանալուն»,-ասում է հուլիսի 12-ին սպիտակ շապիկով մորուքավոր տղան (տեսանյութը տեղադրված է 13-ին) իր բլոգում: Նա նստած է շտապօգնության մեքենայի ներսում ՝ դեմքին բռնության հետքերով:
Նրա անունը Հուսեյն Բակիխանով է: Բաքվում մայիսի 7-ին նա մասնակցել է բողոքի ցույցին, որի ժամանակ բերման է ենթարկվել և ձերբակալվել, իսկ ազատ արձակելուց հետո, ըստ նրա, ոստիկանները ծեծել են նրան:
«Նրանք բացահայտ ասացին , որ կամ դու կլքես երկիրը, կամ մենք քեզ կսպանենք: Կամ այնպես կանենք, որ դու ինքդ քեզ սպանես», – ասում է ակտիվիստը:
Բակիխանովը որոշում է լուրջ վերաբերվել սպառնալիքին ու մեկնում է Վրաստան և քաղաքական ապաստան խնդրում: Հուլիսի 12-ին նրան ծեծի են ենթարկում Թբիլիսիում։
Հուլիսի 14-ին, ծեծի մասին տեսանյութի հրապարակման հաջորդ օրը, Բակիխանովը մահանում է, դուրս նետվելով Թբիլիսիի կենտրոնում գտնվող հյուրանոցի տանիքից: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը գործը հետաքննում է «Ինքնասպանության հասցնել» հոդվածով:
Վրաստանում բնակվող ադրբեջանցի իրավապաշտպան Ավթանդիլ Մամեդովը չի հավատում Բակիխանովի ինքնասպանությանը. Նա կյանքի ծրագրեր ուներ, աշխատանք էր փնտրում Վրաստանում: Եվ գտել էր հենց մահվան օրը, նույն հյուրանոցում, որի տանիքից ընկել է։
Վրաստանի իշխանությունները երկու շաբաթ թաքցնում էին միջադեպը: Դեպքի մասին իմացել և բարձրաձայնել են այլ քաղաքական արտագաղթյալներ, որոնք վերջինիս կապի դուրս չգալուց հետո սկսել են ինքնուրույն փնտրել նրան:
Սա ադրբեջանցի ակտիվիստների մահվան արդեն երրորդ դեպքն է արտասահմանում: Հունվարի 15-ին Բելգիայի ոստիկանությունը գետում խեղդված է գտնում քաղաքական էմիգրանտ Վուգար Ռզայի մարմինը:
2021 թվականի մայիսի 5-ին Ստամբուլում հայտնաբերվեց ակտիվիստ Բայրամ Մամեդովի ծովում խեղդված մարմինը: Մամեդովը դատապարտվել էր Ադրբեջանում, պաշտոնապես՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրավված լինելու համար: Ոչ պաշտոնապես՝ Հեյդար Ալիևի հուշարձանի վրա «Ոչ համակարգին» գրության համար։
2017 թվականի սեպտեմբերին ծագումով ադրբեջանցի և Նիդեռլանդների քաղաքացի Ֆիքրեթ Հուսեյնլին Ամստերդամից Կիև էր եկել երեք օրով: Այնուամենայնիվ, նա մնաց Ուկրաինայում վեց ամիս, այդ ընթացքում հասցնելով կալանավորվել, դարձավ հսկողության օբյեկտ, այնուհետև ծեծի ենթարկվեց:
«Այն ամենը, ինչ տեղի ունեցավ, ինձ համար անակնկալ էր», – պատմում է նա։ Եվ եթե ես չիմանայի իմ իրավունքները ու ինձ չպաշտպանեին իրավապահները, ինձ, ամենայն հավանականությամբ, կտեղափողեին Բաքու։
Հուսեյնլին գործող իշխանության ակտիվ հակառակորդն է: Նա Նիդեռլանդներ է մեկնել ինը տարի առաջ և աշխատել որպես ընդդիմադիր «Ազադլըգ» թերթի լրագրող (Ազատություն. Թարգմանությունը ՝ ադրբեջաներենից):
Լրագրողը ձերբակալվել է Կիևի օդանավակայանում՝ Ամստերդամ վերադառնալիս: Նրա խոսքով ՝ ինքը երկու շաբաթ անցկացրել է քննչական մեկուսարանում, և դատարանը քննել է նրան Ադրբեջանին հանձնելու որոշումը։ Տանը լրագրողը մեղադրվում էր 2008 թվականին սահմանն ապօրինի հատելու, կեղծ փաստաթղթեր օգտագործելու և ֆինանսական խարդախությունների մեջ:
«Տեղական իրավապաշտպանները պաշտպանեցին ինձ, և դատարանը, Ուկրաինայի Հելսինկյան քաղաքացիական խմբի ղեկավար Բորիս Զախարովի օգնությամբ, ինձ ազատ արձակեց», – ասում է լրագրողը: «Մինչդեռ դատախազությունը այդ ընթացքում հափշտակեց իմ անձնագիրը»:
Հաջորդ ամիսների ընթացքում Ֆիկրեթ Հուսեյնլին դատարանի միջոցով փորձեց Ուկրաինայի դատախազությունից վերադարձնել իր անձնագիրը:
Նա ասում է, որ իրեն սկսել են հետևել նախնական կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո․
«Մի անգամ ինձ նկարեցին Խրեշչատիկում և ուղարկեցին լուսանկարը անհայտ համարից, – ասում է նա: – Միգուցե ուզում էին ինձ վախեցնել»:
Հուսեյնլին ստիպված փոխում է իր վարձակալած բնակարանը, սակայն նրան այնտեղ էլ են գտնում: Նա վստահ է, որ դա հնարավոր չէր անել առանց ուկրաինական հատուկ ծառայությունների օգնության:
«Երեկոյան տուն վերադառնալիս նկատեցի, որ ինձ հետևում են ։ Անմիջապես պարզ դարձավ, որ դրանք ուկրաինացիներ չեն, այլ մերոնք», – հիշում է Հուսեյնլին: Տուն բարձրանալուն պես նրա դուռը թակում են։ Ներկայանալով ինտերպոլից, Հուսեյնլիին հայտնում են, պետք է իրեն հանձնեն Ադրբեջանին։
«Ես նրանց ասացի, որ եթե դուք իսկապես Ինտերպոլից եք, ապա պետք է լինի արտահանձնման մասին դատարանի որոշում», – ասում է նա: Նրան փորձում են ուժով տանել, հարվածում են:
Իրավապաշտպան կազմակերպությունները և ԵԽԽՎ-ն կարողանում են պաշտպանել են Ֆիքրեթ Հուսեյնլիին: 2018 -ի ապրիլին նա հետ է ստանում անձնագիրն ու վերադառնում Ամստերդամ:
Նյութը՝ BBC