Գործընկերային նյութեր
29.08.2021

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Օդեսայի միջազգային կինոփառատոն. Հայաստանը՝ ժյուրիի կազմում ու Կաննի մեծ ֆիլմերը

Վերջերս ավարտվեց մայիսից հուլիսի սկիզբ տեղափոխված աշխարհի ամենաազդեցիկ՝ Կաննի միջազգային կինոփառատոնը։ Ֆրանսիական կինոփառատոնի տեղաշարժման հետևանքն ազդեց գրեթե բոլոր ուշագրավ կինոփառատոների վրա (հավանաբար, բացի իր օրերը չփոխած Վենետիկից): Այդպես սովորաբար հուլիսին կազմակերպվող Օդեսայի միջազգային կինոփառատոնը՝ անգլերեն հապավումով OIFF-ի ուկրաինացի կազմակերպիչները տեղաշարժեցին օգոստոս, ինչը հնարավորություն տվեց Vnews Culture-ի կինոքննադատ Դիանա Մարտիրոսյանին այցելել այն (սովորաբար Օդեսան գրեթե համընկնում էր երևանյան «Ոսկե ծիրանի» հետ): Հատկանշական է, որ Դիանան մասնակցել է OIFF-ին FIPRESCI պատվավոր միջազգային կինոքննադատական ժյուրիի կազմում՝ այդ կերպ ներկայացնելով Հայաստանը, դիտել է տեղական և հատուկ Կաննից Օդեսա բերված համաշխարհային մեծ ֆիլմերն ր պատրաստ է կիսվել իր մասնագիտական տպավորություններով։

Օդեսայի միջազգային կինոփառատոնն Ուկրաինայի (և Արևելյան Եվրոպայի) մեծագույն կինո-միջոցառումներից է, որը սովորաբար իր ծրագրերում ընդրգկում է մի քանի հնչեղ աստղային անուն, Կաննի կինոփառատոնից բերված թարմ և տպավորիչ ֆիլմեր ու տեղական՝ ուկրաինական արտադրության մեծ չափաբաժին։ Այս՝ վակցինացված և կիսադիմակային առաջին տարին էլ բացառություն չէր. թեև ոմանք բողոքում էին, որ կարմիր գորգն ավելի կարճ էր, քան սովորաբար, իսկ մրցութային ծրագրերից մեկը հանվել է, քանի որ, հավանաբար, բարդ էր կազմակերպել միջազգային հյուրի բազմաքանակ ներկայություն։ Կաննում հանդիսատեսին սարսափեցրած և կինոքննադատներին ու ռեժիսոր Սփայք Լիի գլխավորությամբ ժյուրիի անդամներին գերած՝ Ոսկե արմավենու ճյուղի արժանացած Ժյուլի Դյուկորնոյի «Տիտան»-ը և Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար պարգևատրված Լեոս Կարաքսի «Անետ»-ը ցուցադրվեցին օդեսաբնակների և փառատոնի հյուրերի համար։ Նաև մեծ պրեմիերաների ցանկում էր հայտնի «էրոտաման» Պոլ Վերհուվենի սկանդալային երանգներով կրոնական թեմատիկայով «Բենեդետ»-ը, իսկ այս տարվա Բեռլինալեի մրցութային ծրագրից անձամբ Սև ծովի ափ էր ժամանել պահանջված գերմանացի դերասան և արդեն նաև ռեժիսոր Դանիել Բրյուլը՝ իր «Վատ հարևան» մռայլ կատակերգությամբ։ Կաննից բերված էր նաև հայտնիագույն թայ ռեժիսոր Ապիչատպոնգ Վիրասետակուլի «Հիշողություն»-ը, որը ռեժիսորը նկարահանել է Կոլումբիայում՝ իսպանալեզու դերասաններով և միակ ու անկրկնելի Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ, ով այս մեդիտատիվ ֆիլմ-առակում կատարում է գլխավոր հերոսուհու դերը։

Կաննից ներկայացված էր նաև Հայաստանի լավ բարեկամ, իրանցի կարևորագույն ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը, որը Վիրասետակուլի ֆիլմի պես մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայում արժանացել էր երկրորդական մրցանակի։ Այն ռեժիսորի նախորդ ֆիլմերի պես խոսում է իրանական սոցիումի առանձնահատկությունների, պարզ մարդկանց բարդ հարաբերությունների և անմեղ թվացող ստի մեծ հետևանքների մասին։

Ավելին՝ այստեղ

Լրահոս
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
12:17
Ընդդիմադիր այն ուժերը, որոնք խուսափում են այդ համախմբումից, պետք է պատշաճ բացատրություն տան՝ ինչու. Սաղաթելյան
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
12:06
Թուրքիան և ԱՄՆ-ը աջակցում են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. Ֆիդան
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
11:54
«Աղի լիճ» կոչվող տարածքում բարեկարգման աշխատանքներ են. քաղաքապետի խոսնակ
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
11:41
Իրանում հանդիսավոր արարողությամբ նշվել է Հայաստանի Անկախության տոնը
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
11:23
«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ին
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
11:13
Հայաստանի քաղաքացիները պետք է գնահատեն եվրաինտեգրման վտանգները. ՌԴ ԱԳՆ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
11:01
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ԱՄՆ
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
20:27
Էդ կապը 1991թ․ սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով ինչու՞ է խզվել․ Աթանեսյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
16:50
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ անձրևները կլինեն կարճատև
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
16:29
Այս նշանակալից օրը մեր ժողովրդի անցած պատմական ուղու և անկոտրում կամքի վկայությունն է․ Աբրահամյան
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
16:17
Այս անհեթեթ պատերազմը պետք է դադարեցվի․ Թրամփ
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
16:08
Մեծ նշանակություն ենք տալիս ՌԴ և ՀՀ խորհրդարանականների միջև կառուցողական երկխոսության պահպանմանը. Մատվիենկո
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
16:04
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
15:51
Պետությունը տրված բան չէ, այն պետք է կայացնել մեր ամենօրյա աշխատանքով․ քաղաքապետ
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով
15:37
Արմեն Գրիգորյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով