Օդեսայի միջազգային կինոփառատոնն Ուկրաինայի (և Արևելյան Եվրոպայի) մեծագույն կինո-միջոցառումներից է, որը սովորաբար իր ծրագրերում ընդրգկում է մի քանի հնչեղ աստղային անուն, Կաննի կինոփառատոնից բերված թարմ և տպավորիչ ֆիլմեր ու տեղական՝ ուկրաինական արտադրության մեծ չափաբաժին։ Այս՝ վակցինացված և կիսադիմակային առաջին տարին էլ բացառություն չէր. թեև ոմանք բողոքում էին, որ կարմիր գորգն ավելի կարճ էր, քան սովորաբար, իսկ մրցութային ծրագրերից մեկը հանվել է, քանի որ, հավանաբար, բարդ էր կազմակերպել միջազգային հյուրի բազմաքանակ ներկայություն։ Կաննում հանդիսատեսին սարսափեցրած և կինոքննադատներին ու ռեժիսոր Սփայք Լիի գլխավորությամբ ժյուրիի անդամներին գերած՝ Ոսկե արմավենու ճյուղի արժանացած Ժյուլի Դյուկորնոյի «Տիտան»-ը և Լավագույն ռեժիսորական աշխատանքի համար պարգևատրված Լեոս Կարաքսի «Անետ»-ը ցուցադրվեցին օդեսաբնակների և փառատոնի հյուրերի համար։ Նաև մեծ պրեմիերաների ցանկում էր հայտնի «էրոտաման» Պոլ Վերհուվենի սկանդալային երանգներով կրոնական թեմատիկայով «Բենեդետ»-ը, իսկ այս տարվա Բեռլինալեի մրցութային ծրագրից անձամբ Սև ծովի ափ էր ժամանել պահանջված գերմանացի դերասան և արդեն նաև ռեժիսոր Դանիել Բրյուլը՝ իր «Վատ հարևան» մռայլ կատակերգությամբ։ Կաննից բերված էր նաև հայտնիագույն թայ ռեժիսոր Ապիչատպոնգ Վիրասետակուլի «Հիշողություն»-ը, որը ռեժիսորը նկարահանել է Կոլումբիայում՝ իսպանալեզու դերասաններով և միակ ու անկրկնելի Թիլդա Սուինթոնի մասնակցությամբ, ով այս մեդիտատիվ ֆիլմ-առակում կատարում է գլխավոր հերոսուհու դերը։
Կաննից ներկայացված էր նաև Հայաստանի լավ բարեկամ, իրանցի կարևորագույն ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Հերոս»-ը, որը Վիրասետակուլի ֆիլմի պես մի քանի շաբաթ առաջ Ֆրանսիայում արժանացել էր երկրորդական մրցանակի։ Այն ռեժիսորի նախորդ ֆիլմերի պես խոսում է իրանական սոցիումի առանձնահատկությունների, պարզ մարդկանց բարդ հարաբերությունների և անմեղ թվացող ստի մեծ հետևանքների մասին։
Ավելին՝ այստեղ
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխությունների…
Իրանի իշխանությունները շուտով կարձագանքեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին ուղղված…
Հանրապետության տարածքում` մարտի 20-ի ցերեկը, 21-22-ը շրջանների զգալի մասում, 23-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ,…
Այսօր գարնանային գիշերահավասարի օրն է և աստղագիտական գարնան սկիզբը։ Վաղվանից սկսած մինչև սեպտեմբերի 22-ը ցերեկվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կգործուղվի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: «Համաձայն «Կառավարության…
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն նախազգուշացրել է Կիևում առկա դժվարությունների մասին՝ խաղաղության համաձայնագրերի հասնելու…