Լրահոս 24/7
30.08.2021

Գնել Սանոսյանը Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

Գնել Սանոսյանը Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր այցելել է Սյունիքի մարզ, Սիսիանի քաղաքապետարանում աշխատակազմին, համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, տարածաշրջանից ընտրված պատգամավոր Կարեն Համբարձումյանը։ 

Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն։ 

Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է պատասխանատվություն և եռանդ՝ ի շահ համայնքի և նրա բնակիչների աշխատելու և դրված նպատակներն իրագործելու համար։ 

 Համայնքի ավագանուն և աշխատակազմին Գնել Սանոսյանը հորդորել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարի հետ համախմբված աշխատել և ծառայել բնակիչներին՝ անկախ համայնքի ղեկավարի փոփոխության հանգամանքից և իրենց քաղաքական հայացքներից։ Նախարարն ընդգծել է, որ նախքան համայնքի ղեկավարի ընտրությունների կազմակերպումը այս ժամանակահատվածում Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում նախանշված աշխատանքները պետք է կանգ չառնեն և իրականացվեն ամբողջ ծավալով։ 

«Կարծում եմ՝ պետք է փորձենք նոր աչքերով նայել մեր աշխատանքին, նոր եռանդով լծվել աշխատանքի, վեր հանենք եղած խնդիրները, մեր անելիքները և փորձենք նորովի լուծել դրանք»,- նշել է Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ համայնքում ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքապետարանի և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու համագործակցությունն է։ 

Համայնքի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կան արդեն իսկ իրականացված աշխատանքներ, և կան կիսատ գործեր։ Նա պատրաստակամություն է հայտնել համայնքի հետ միասին ջանք ու եռանդ ներդնել համայնքի խնդիրների լուծման և այդ ծրագրերն արդյունավետ իրականացնելու ուղղությամբ։ 

Սյունիքի մարզից նախարարը մեկնել է Վայոց ձորի մարզ: Մալիշկա համայնքում Գնել Սանոսյանը կծանոթանա ֆոտովոլտային կայանի կառուցման, ճանապարհի ասֆալտապատման, Գնդեվազում մանկապարտեզի շենքի նորոգման, Եղեգնաձորում Ալավերդյան փողոցի ասֆալտապատման, Միկոյան 11 շենքի բակի նորոգման, Ձախափ համայնքում մանկական զարգացման կենտրոնի կառուցման աշխատանքներին։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է