Հայաստան
30.08.2021

ԱԻՆ-ը պատրաստվում է տարվա ամենամեծ վարժանքին

ԱԻՆ-ը պատրաստվում է տարվա ամենամեծ վարժանքին

Այսօր՝ օգոստոսի 30-ին, ԱԻՆ ամենամսյա խորհրդակցության ժամանակ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը ներկայացրել է համակարգի կողմից կատարված աշխատանքները. անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների առաջացման, տարածման վտանգի կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը, բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցման նպատակով օգոստոսի 6-ից ՓԾ ստորաբաժանումների կողմից իրականացվում է ուժեղացված ծառայություն։

Հրդեհները կանխելու նպատակով ՓԾ ստորաբաժանումների կողմից բնակչության շրջանում տարվում են բացատրական աշխատանքներ։ ԱԻՆ-ը համագործակցում է մարզպետարանների և համայնքապետարանների հետ՝ ոռոգման համակարգերի խնդրի կարգավորման, դեպի բուսածածկ և անտառածածկ տարածքներ տանող ճանապարհների անցանելիության ապահովման ուղղությամբ։

Փրկարար ծառայության տնօրենն անդրադարձել է նաև «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով արտապլանային վարժանքներին, որոնք իրականացվել են հանրապետության 21 համայնքներում: Օգոստոսին անցկացվել են 3 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, ՀԱԷԿ-ի աշխատակիցների հետ՝ 1 համակայանային հակավթարային և հակահրդեհային վարժանք, ինչպես նաև տարբեր թեմաներով 3 դասընթաց։ ՓԾ տարածքային ստորաբաժանումների կողմից անցկացվել են 2 շտաբային ուսումնավարժություն, 1 ցուցադրական և 12 հատուկ տակտիկական ուսումնավարժություն։

Խորհրդակցության ընթացքում զեկույցներով են հանդես եկել նաև ԱԻՆ ՓԾ բժշկական ապահովման վարչության պետի տեղակալ Արմինե Բոսնոյանը, թիկունքի և նյութատեխնիկական ապահովման վարչության պետ Մհեր Մնացականյանը, մարզային փրկարարական վարչությունների պետերը:

ԱԻ նախարարը հանձնարարել է շարունակել ուժեղացված ծառայությունը, որպեսզի հնարավոր հրդեհների դեպքում արագ արձագանքումը չուշանա՝ հաշվի առնելով, որ հանրապետությունում պահպանվում է բարձր ջերմային ֆոնը: Նախարարը նաև մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին հորդորել է վարժանքներն անցկացնել իրականին մոտ սցենարներով, պարբերաբար փոխել խնդիրները, ստուգել անձնակազմի պատրաստվածությունը:

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 3-ին Լուսակերտում ԱԻՆ-ն այս տարվա ամենամեծ վարժանքն է անցկացնելու, ներգրավված են փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները: Նախարար Անդրանիկ Փիլոյանը գլխավոր փորձից հետո առանձնացրել և հանձնարարել է շտկել վարժանքի որոշակի դետալներ:

Լրահոս
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
21:35
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրը․ Syunik News
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
21:29
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ծառայության վայրը լքել է սեպտեմբերի 26-ին․ Ադրբեջանի դատախազություն
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
16:54
Մանուչարյանների ընտանեկան բիզնեսը՝ հարկային գործի կենտրոնում․ գազալցակայանները փակվել են
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
16:46
ՀՀ-ում օգոստոսին աշխատատեղերի բացարձակ ռեկորդային թիվ է արձանագրվել․ վարչապետ
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
16:18
Հարկ վճարողը պետք է իմանա՝ ինչ է փոխվելու իր կյանքում. նախարար
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
15:51
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
15:33
ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
15:25
Հայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
15:12
Բաքվում պահվող հայ գերիներին հասցեագրված նամակները հանձնվեցին ՀՀ կառավարությանը
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
14:54
Լևոն Քոչարյան․ «Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական»
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
14:36
Հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիը կավարտվի. Արսեն Թորոսյան
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
14:30
ԵԽԽՎ զեկույցի հետ կապված բոլոր մտահոգությունները կիսում եմ, առաջարկներն ամենայն խորությամբ կդիտարկենք
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
14:18
Մեր նպատակն է ներգրավել այնպիսի ներդրումներ, որոնք արդիականացնում են ձեռնարկությունները. Գևորգ Պապոյան
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
13:31
Չի բացառվում՝ 100 մեգավատանոց ատոմակայանը ամենատրամաբանական լուծումը լինի. վարչապետ
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին
13:11
Ինքը ոչ մեկն է, պետք է հեռանա. Նիկոլ Փաշինյանը՝ Գարեգին Բ-ի մասին