Քաղաքականություն

«Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում հիմնովին կառուցման ակտիվ փուլում է 14 դպրոց. Պապիկյան

ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջոցներով ու Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրի շրջանակում այս պահին հիմնովին կառուցման ակտիվ փուլում են 14 դպրոցներ։ 3 դպրոցների կառուցման համար հայտարարված մրցույթներն ամփոփվում են, 5-ի դեպքում` իրականացվում նախագծման աշխատանքներ։ 2021թ. արդեն մեկնարկել է երկու դպրոցի շինարարություն։ 

Ծրագրի իրականացման համար ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ներդրումը կազմում է 107 միլիոն ԱՄՆ դոլար, որով Հայաստանում կառուցվելու են 46 դպրոցներ. 14-ը` Երևանում, 32-ը` մարզերում։ Նույն ծրագրով արդեն կառուցվել ու շահագործման են հանձնվել 7 դպրոցներ, որոնցից 1-ը (Երևանի թիվ 51 դպրոց)` այս տարի։ 

Հարյուրավոր աշակերտներ արդեն կրթություն են ստանում հարմարավետ պայմաններում։ Նորակառույց դպրոցները հարմարեցված են ներառական կրթության համար, ունեն վերելակ, հարմարավետ կահավորված դասասենյակներ, մարզադահլիճ, միջոցառումների դահլիճ, հագեցած լաբորատորիաներ։ Դպրոցների կարևորագույն առավելությունը սեյսմակայունությունն է, շուրջ 20 հազար դպրոցականի` անվտանգ կրթության ապահովումը՝ ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Թիվ 1

Recent Posts

Թուրքիայում Արթուր Դավթյանը դուրս է եկել եզրափակիչ

Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլի մրցաշարում Օլիմպիական խաղերի արծաթե…

5 hours ago

ՄԱԿ-ի խաղաղապահների տարբերակը չի դիտարկվում

ՄԱԿ-ը չի կարող ապահովել Ուկրաինայի անվտանգությունը, ուստի խաղաղապահների հետ կապված այս տարբերակը չի դիտարկվում։ Այս…

6 hours ago

Fastex-ը՝ Հայաստանի համալսարաններում. Future Economy Summit

Fastex-ը Future Economy Summit-ի շրջանակում հայտարարել է 20,000 FTN-ին համարժեք ՀՀ դրամ մրցանակային ֆոնդով մրցույթի…

6 hours ago

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին

Միջազգային օլիմպիական կոմիտեի նոր ղեկավար է ընտրվել Քիրստի Քովենտրին։ Նա բազմակի օլիմպիական չեմպիոն է և…

6 hours ago

Մաքգրեգորը ուզում է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը

UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը:…

6 hours ago