Քաղաքականություն
31.08.2021

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

Քասախ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է  ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված  պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել:

Մասնավորապես,  Արա Մկրտչյանը, նպատակ ունենալով հնարավորինս բացառել  իր ղեկավարած համայնքի բնակիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկությունները, միաժամանակ` «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար, 2021 թվականի հունիսի 17-ին Քասախ համայնքի վարչական շրջանում գտնվող «Նեվրոզների կլինիկա» ՓԲ ընկերության տնօրենի հետ միասին կազմակերպել և անցկացրել է ժողով ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, որոնց մեծ մասը եղել են Քասախ համայնքի բնակիչներ:

Արա Մկրտչյանը, օգտագործելով օրենքով իրեն վերապահված` հիշյալ համայնքի բնակիչների իրավունքների ու պարտականությունների հետ կապված մի շարք կարևոր լիազորություններ ունենալու հանգամանքը, ինչպես նաևշահարկելով դստեր` Աննա Մկրտչյանի` «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուների ցուցակի 3-րդ տեղում ընդգրկված լինելը և արտահայտելով իր մերժողական դիրքորոշումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ, նախկին տարիներին որպես համայնքի ղեկավար իր լիազորություններն իրականացնելը ներկայացրել է իբրև համայնքի բնակիչների համար կատարած «լավություն»: Այնուհետև, նշելով, որ ժամանակն է կատարվածի դիմաց պատասխան «լավությունը» ստանալու, Արա Մկրտչյանը գույքին վնաս պատճառելու, այն է՝ տարիներ առաջ արված ասֆալտը քանդելու, այդ կերպ տվյալ համայնքի և ընկերության աշխատակիցների աշխատանքային, կենցաղային պայմանները վատթարացնելու սպառնալիքով ժողովին ներկա անձանց հարկադրել է դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միաժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին:

Բացի այդ, Արա Մկրտչյանը նույն ժողովի ընթացքում Քասախ համայնքի բնակիչներին բարեգործության անվան տակ խոստացել է մատուցել ծառայություններ` ԱԺ արտահերթ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դեմ քվեարկելու և «Պատիվ ունեմ» դաշինքի հաղթանակի դեպքում մրցույթ հայտարարել և ասֆալտապատել «Նեվրոզների կլինիկա» ՓԲ ընկերության հարակից տարածքն ու այգի կառուցել:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 154.2-րդ հոդվածի 5.1-րդ մասի 2-րդ կետով (Ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելը):

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է:

Լրահոս
Պուտինը ծաղրու՞մ է Թրամփին
22:55
Պուտինը ծաղրու՞մ է Թրամփին
Տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
19:38
Տեղի է ունեցել ՀՀ-ի և Հունգարիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը
Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ
19:20
Վաշինգտոնը կարծում է, որ Թեհրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը
19:05
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստը
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան
18:48
Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Երևան
Տարոն Մարգարյանն ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել չմասնակցել ԱԺ նիստին
18:34
Տարոն Մարգարյանն ընդդիմադիր պատգամավորներին կոչ է արել չմասնակցել ԱԺ նիստին
Պեկինը հերքում է խաղաղապահներ ուղարկելու լուրերը
18:03
Պեկինը հերքում է խաղաղապահներ ուղարկելու լուրերը
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի հետ
17:44
Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Միրզոյանի հետ
7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
17:28
7185 քաղաքացի ետ է ստացել 668 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ
Էրդողանի աշխատակազմից արձագանքել են ադրբեջանական զլմ-ների կեղծ պնդումներին
17:19
Էրդողանի աշխատակազմից արձագանքել են ադրբեջանական զլմ-ների կեղծ պնդումներին
Վերջին տարիներին գրանցված դեղերի թիվը նկատելիորեն նվազել է
17:00
Վերջին տարիներին գրանցված դեղերի թիվը նկատելիորեն նվազել է
Հայաստանը 2025-ի բյուջեում նորամուծություններ է ներդնում
16:33
Հայաստանը 2025-ի բյուջեում նորամուծություններ է ներդնում
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս
16:21
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս
Դերասան Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
16:14
Դերասան Միխայիլ Եֆրեմովը պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել
Ուսուցիչը պարբերաբար սեքսուալ գործողություններ էր կատարել աշակերտուհիների նկատմամբ. վարույթն ավարտվել է
16:05
Ուսուցիչը պարբերաբար սեքսուալ գործողություններ էր կատարել աշակերտուհիների նկատմամբ. վարույթն ավարտվել է