Արցախ
01.09.2021

Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը

Մեկնարկել է Պատարա գետը Ստեփանակերտի ջրամատակարարման համակարգին միացնող խողովակաշարի կառուցումը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ին աշխատանքային շրջայց է կատարել Ասկերանի շրջանում:

Երկրի ղեկավարը  ծանոթացել է Ստեփանակերտի բնակիչներին  երաշտի պայմաններում շուրջօրյա խմելու ջրով ապահովելու նպատակով Պատարա գետից դեպի մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգ տանող խողովակաշարի կառուցման աշխատանքներին, որոնք նախատեսվում է ավարտին հասցնել  2022 թվականի հունիսին։ 

Ինչպես հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Արցախի նախագահը  քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և ոլորտի այլ ներկայացուցիչների հետ քննարկել է նաև հանրապետության ամենախոշոր և իր նշանակությամբ չափազանց կարևոր տնտեսական նախագծի՝ Պատարայի ջրամբարի կառուցմանն առնչվող հարցեր։ Նախագիծը կյանքի կոչելով վերջնականապես կլուծվի  մայրաքաղաք Ստեփանակերտի ջրամատակարարման հարցը, ինչպես նաև  Ասկերանի շրջանի մի շարք համայնքներ  կապահովվեն խմելու և ոռոգման ջրով։ Այս ուղղությամբ նախագահը հանձնարարել է հնարավորինս կարճ ժամանակահատվածում ավարտել նախապատրաստական աշխատանքներն ու սկսել ակտիվ շինարարության փուլը։

Այնուհետև Արայիկ Հարությունյանը եղել է Աստղաշեն համայնքի վարչական տարածքում  պատերազմի հետևանքով Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի գյուղերից տեղահանված բնակիչների համար կառուցվող, ավելի քան 644 հազար քառակուսի մետր մակերես ունեցող նոր բնակավայրի շինհրապարակում, որտեղ հետևել է լայնածավալ շինարարության ընթացքին:

Արայիկ Հարությունյանն այցելել է նաև Իվանյան համայնք, որտեղ ծանոթացել է «Հայաստան» համակայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ երկու բնակելի թաղամասերի կառուցման աշխատանքներին։ Երկու թաղամասներն էլ նախատեսվում է շահագործման հանձնել  2022 թվականին, և դրանց բնակիչներն ապահովված կլինեն ենթակառուցվածքային բոլոր հարմարություններով։

Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև Հովսեփավան համայնքում, որտեղ հետևել է Արցախյան երրորդ պատերազմում զոհվածների ընտանիքների և տեղահանված բնակիչների համար նախատեսված շուրջ 92 առանձնատների կառուցման աշխատանքներին։ Թաղամասի շինարարությունն իրականացվում է ռուսաստանաբնակ բարերար Սերգեյ Համբարձումյանի միջոցներով։

Բավարար գնահատելով աշխատանքների ընթացքը՝ երկրի ղեկավարը մեծապես կարևորել է Արցախում իրականացվող բնակարանաշինական ծրագրերի նշանակությունը և ընդգծել, որ համայն հայության ուժերով ժամանակի ընթացքում հնարավոր է դառնալու մեղմել պատերազմի հետևանքով ստեղծված բարդ սոցիալ-տնտեսական և հումանիտար իրավիճակը:

Լրահոս
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
12:39
Առաջիկայում գյուղատնտեսության խնդիրներն ավելի են խորանալու. Մեսրոպ Առաքելյան
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
12:27
Պետք է դադարեցվեն ՀՀ-ՌԴ կապերի վերաբերյալ Բաքվի առնչության մասին մեկնաբանությունները․ Ադրբեջանի ԱԳՆ
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
12:09
Ֆրանսիան ամենածանր իրավիճակում է՝ Երկրորդ համաշխարհայինի ժամանակներից ի վեր. Մակրոն
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի
12:05
Իրանը մերժել է բանակցություններում ԱՄՆ-ի առաջարկը. Ղարիբաբադի
Իրանը Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
12:02
Իրանը Սաուդյան Արաբիայի և Օմանի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
11:57
Բացահայտվել է 600 մլն դրամի չհայտարարված շրջանառություն
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
11:40
Զելենսկին ժամանել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ
Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան
11:28
Մոսկվան ուղիղ սրում է խաղը. Տիգրան Աբրահամյան
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա
11:21
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
11:05
ՀԱՊԿ-ի մասնակցությունը ԼՂ հակամարտությանը հնարավոր չէր․ Զախարովա
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
10:37
Ֆասթ Բանկն ընդլայնում է իրմիջազգային նախագծերը․ կորպորատիվ բիզնես կառավարման տնօրեն Տիգրան Մխիթարյան
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
19:40
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
17:02
Ռուսաստանը կհասնի իր նպատակներին Ուկրաինայում. Պուտին
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
16:42
Մեր ժողովրդի կյանքը, մեր ուժերի սահմաններում, պետք է բարելավենք. Արեգա Հովսեփյան
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք.  Արտակ Զաքարյան
16:22
Նոր ուժ չի նշանակում նոր անուն կամ թարմ ու ոչինչ չասող դեմք. Արտակ Զաքարյան