Արցախ

Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով. ԱՀ ՄԻՊ

Պետականության հռչակման 30-ամյակը դիմավորում ենք դժվարին ու բարդ մարտահրավերներով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:  

«Հուսահատության ուղին մեր առջև ծառացած դաժան երկընտրանքի ամենահեշտ ճանապարհն է, որը մենք ընտրելու իրավունք չունենք։ Մեր որոշումներից է կախված հարյուրամյակների պայքարի հետագա ընթացքը՝ կգնանք բաղձալի հանգրվանի ամենաթույլ նշույլի հետևից, թե՞ կկորչենք կորստի նոր պատումների էջերում։

Կհավատանք երբևէ լուսավորվելիք մեր ապագային, թե՞ կհավաքենք ցիրուցան եղած մեր հուշերն ու կբավարարվենք դրանցով։ 

Փա՜ռք նրանց, ովքեր չկանգնեցին երկընտրանքի առաջ, ովքեր իրենց հերոսացման պահին ջախջախեցին ցանկացած երկընտրանք՝ իրենց անմահությամբ դրոշմելով ազգալդյանական անդրդվելի համոզմունքն առ այն, որ Արցախը Հայաստան է և վերջ։ Ուժ և համառություն բոլորիս»,- գրել է Ստեփանյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

16 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

16 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

16 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

16 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

17 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

17 hours ago