Բնապահպանություն
02.09.2021

Ռոմանոս Պետրոսյանն ամփոփել է Եղեգիսի կիրճ այցը

Ռոմանոս Պետրոսյանն ամփոփել է Եղեգիսի կիրճ այցը

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փհէկերին առնչվող հարցերին, մասնավորապես` ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարմանը, ձկնանցարանների և այլ ենթակառուցվածքների համապատասխանությանը քաղաքաշինական չափորոշիչներին, սահմանված էկոլոգիական թողքի պահպանությանը և գործունեության իրականացման համապատասխանությանը տեխնիկատնտեսական հիմնավորմանը, ինչպես նաև ծանոթանալ ոռոգման նպատակով կատարվող ջրառի խնդիրներին: 

 Վայոց ձորի մարզպետի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների, Բնապահպանության և ընդերքի տեսչության մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ շրջայցի ընթացքում բացահայտվել են Եղեգիս գետի վրա գտնվող փհէկերի ջրօգտագործման թույլտվություններով ամրագրված ռեժիմների մի շարք առերևույթ խախտումներ․ գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին, բոլոր խախտումներն արձանագրվել են, կկազմվի համապատասխան արձանագրություն։ Եղեգիս գետի վրա գտնվող փհէկերի ջրօգտագործման թույլտվություններով ամրագրված ռեժիմների և դրանց հնարավոր փոփոխության ուսումնասիրության, ինչպես նաև փհէկերի գործունեությունը կանոնակարգող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագծի ներկայացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարի հրամանով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողովի կողմից խնդիրների վերհանման և դրանց լուծման տեմպը նախարարը գոհացուցիչ չի համարել։ 

 Արդեն այսօր նախարար Պետրոսյանն այցի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների հետ, հնչեցրել մի շարք խիստ գնահատականներ և տվել հանձնարարականներ։ Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել՝ արդյոք Եղեգիս գետի վրա գործող ՓՀԷԿ-երի գործունեությունն իրականացվում է ՇՄԱԳ փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջներին համապատասխան, շեղումներ և անհամապատասխանություններ հայտնաբելու դեպքում տալ իրավական ընթացք՝ ընդհուպ մինչև ՀՀ Կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի ՀՀ կառավարության N 428-Ն փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին որոշմամբ սահմանված ՇՄԱԳ Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել, խստացնել օրենսդրության պահանջները՝ ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները։ 

 Շրջակա միջավայրի նախարարի հրամանով ստեղծված Միջգերատեսչական խմբի անդամներին հանձնարարվեց սեղմ ժամկետում մշակել ՀՀ ՓՀԷԿ-երի գործունեություն կանոնակարգող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագծի մշակումն ու ներկայացումը։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է