Գործընկերային նյութեր

Պատերազմը պարտվեցինք հենց «վիտալի բալասանյանների» շնորհիվ

1in.am | ՀՀ ԱԺ պատվիրակությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ, մեկնել է Արցախ՝ Արցախի անկախության հռչակման 30-ամյակին նվիրված համատեղ հատուկ նիստին մասնակցելու և սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ։

Արցախի ԱԺ-ում համատեղ նիստը տեղի է ունեցել երեկ առավոտյան։Նշենք, որ ՀՀ պատվիրակության կազմում են պատգամավորներ բոլոր երեք խմբակցություններից։

Ուշագրավ է, որ  Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանին սատարած «Արդարություն» խմբակցությունըհայտարարությամբ հրաժարվել է մասնակցել համատեղ հատուկ նիստին։

«Առաջին անգամ է, որ պատգամավորներին հրավիրում են նիստի առանց խոսքի իրավունքի: Արցախի «Արդարություն» խմբակցությունն անընդունելի է համարում մասնակցել խորհրդարանական նման նիստի, որը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, չի կարող համարվել հատուկ նիստ, որտեղ չես կարողանալու քո դիրքորոշումը արտահայտել, ուստի Արցախի «Արդարություն» խմբակցությունը չի մասնակցելու այս նիստին»,- ասված է նրանց տարածած հայտարարության մեջ։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Վիտալի Բալասանյանի ղեկավարած խմբակցության որոշումը զարմանալի չի համարում․ «Բոլորս էլ գիտենք՝ Վիտալի Բալասանյանն ով է ու ինչ է անում։ Նեռն անում է այն, ինչը չի էլ թաքցնում։ Որևէ արտառոց բան չեմ տեսնում, մեր պատվիրակությունը գնացել է ու մասնակցել այդ նիստին։ Բայց ես էլ ավելի կարևոր եմ համարում մեր արտգործնախարարի հայտարարությունները Մոսկվայում և վարչապետի հղած շնորհավորական ուղերձն առ այն, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սրբազան է։ Դրանից ավել ի՞նչ պետք է լինի։ Հաշվի առեք, որ պատերազմը պարտվել եք նույն Վիտալի Բալասանյանների շնորհիվ, ի՞նչն է տարօրինակ»-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը՝ վարչապետի Արցախի չգնալը ճիշտ որոշում է համարում․«Լավ է արել, ի՞նչ է՝ պլանավորել էին բողոքի ցույցեր անել ու չստացվե՞ց։ Հայաստանի  իշխանությունները ինքնիշխան են, որոշումը կայացնում են իրենք։ ՀՀ իշխանությունը որոշումները կայացնում է իր տեսակետով, իր հաշիվներով՝ առանց գողապետության ցուցումների։ Ում դուրս չի գալիս՝ կարող է Հայաստանից գնալ ու այդ հարցերը քննարկել այլ վայրերում։ Երևի պլանավորել էին այնտեղ խժդժություններ անցկացնել ու հիմա չի ստացվում, նեղվու՞մ են։ Ում դուր չի գալիս՝ թող գնան Կուրիլյան կղզիներում ցույցեր կազմակերպեն։ Ուզում էին շշանետում անեին, չստացվե՞ց։ Խայտառակություն է՝ գեներալ-գնդապետը նռնակի նման շիշը նետում է ու չի կարողանում նպատակային խփել։ Բա նա զինվորակա՞ն է եղել»։

Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուրում։

Թիվ 1

Recent Posts

Վիզաների ազատականացումը կարող է տևել չորսից հինգ տարի

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը հայտնել է, որ այսօր սկսվել է Եվրոպական…

20 minutes ago

Վազգեն Թևանյանը հաղթել է դաղստանցի ըմբիշին

Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 65 կգ․ քաշային Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակչում մրցել է դաղստանցի,…

32 minutes ago

Թորոսյանը գործընկերներին հրավիրել է մասնակցելու Երևանում կայանալիք COP17-ին

Միջխորհրդարանական միության 150-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արսեն Թորոսյանը հանդիպել…

51 minutes ago

Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում զինադադարի գաղափարը․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանում է Ուկրաինայում հրադադարի գաղափարը, սակայն դրա համար պետք է լուծվեն…

1 hour ago

Անձը կկանգնի սարքի դիմաց, մատնահետքն ու լուսանկարը տեղում կիրականացվեն. Դավթյան

2026 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում արդեն ներդրված կլինի կենսաչափական անձնագրերի համակարգը։ Այս մասին այսօր «Արմենպրեսում»…

2 hours ago

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 6-ի երեկոյից մինչև ապրիլի 7-ի ժամը 04։30-ն ընկած ժամանակահատվածում…

2 hours ago