

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նախօրեին աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում էր: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ Եղեգիս գետի վրա գործող փհէկերին առնչվող հարցերին, մասնավորապես` ջրօգտագործման թույլտվությունների պայմանների կատարմանը, ձկնանցարանների և այլ ենթակառուցվածքների համապատասխանությանը քաղաքաշինական չափորոշիչներին, սահմանված էկոլոգիական թողքի պահպանությանը և գործունեության իրականացման համապատասխանությանը տեխնիկատնտեսական հիմնավորմանը, ինչպես նաև ծանոթանալ ոռոգման նպատակով կատարվող ջրառի խնդիրներին:
Վայոց ձորի մարզպետի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների, Բնապահպանության և ընդերքի տեսչության մարզային ներկայացուցիչների մասնակցությամբ շրջայցի ընթացքում բացահայտվել են Եղեգիս գետի վրա գտնվող փհէկերի ջրօգտագործման թույլտվություններով ամրագրված ռեժիմների մի շարք առերևույթ խախտումներ․ գետը կանգնած է ակնհայտ բնապահպանական աղետի եզրին, բոլոր խախտումներն արձանագրվել են, կկազմվի համապատասխան արձանագրություն։ Եղեգիս գետի վրա գտնվող փհէկերի ջրօգտագործման թույլտվություններով ամրագրված ռեժիմների և դրանց հնարավոր փոփոխության ուսումնասիրության, ինչպես նաև փհէկերի գործունեությունը կանոնակարգող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագծի ներկայացման նպատակով Շրջակա միջավայրի նախարարի հրամանով ձևավորված միջգերատեսչական աշխատանքային հանձնաժողովի կողմից խնդիրների վերհանման և դրանց լուծման տեմպը նախարարը գոհացուցիչ չի համարել։
Արդեն այսօր նախարար Պետրոսյանն այցի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումների հետ, հնչեցրել մի շարք խիստ գնահատականներ և տվել հանձնարարականներ։ Նախարարը հանձնարարել է ուսումնասիրել՝ արդյոք Եղեգիս գետի վրա գործող ՓՀԷԿ-երի գործունեությունն իրականացվում է ՇՄԱԳ փորձաքննության ենթարկված նախագծային փաստաթղթերի և փորձաքննական եզրակացության պահանջներին համապատասխան, շեղումներ և անհամապատասխանություններ հայտնաբելու դեպքում տալ իրավական ընթացք՝ ընդհուպ մինչև ՀՀ Կառավարության 2015 թվականի ապրիլի 22-ի ՀՀ կառավարության N 428-Ն փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը սահմանելու մասին որոշմամբ սահմանված ՇՄԱԳ Փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչել, խստացնել օրենսդրության պահանջները՝ ջրառի, ջրամատակարարման և ջրօգտագործման կանոնները։
Շրջակա միջավայրի նախարարի հրամանով ստեղծված Միջգերատեսչական խմբի անդամներին հանձնարարվեց սեղմ ժամկետում մշակել ՀՀ ՓՀԷԿ-երի գործունեություն կանոնակարգող անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթի նախագծի մշակումն ու ներկայացումը։
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…