Երևանի «Էրեբունի» ռազմական օդանավակայանում վայրէջք է կատարել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռը՝ երկու հայ ռազմագերիներ Արթուր Նալբանդյանի և Արամայիս Տոռոզյանի հետ,- տեղեկացնում է Sputnik Armenia-յի թղթակիցը։
Նրանք այն նույն զինվորներն են, ովքեր կորել էին Հայաստանի Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում ՝ հուլիսի 14 -ի լուսադեմին:
Նրանց ուղեկցում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովը:














