

Հայաստանի միգրացիոն ծառայության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի միգրացիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ այսօր տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում օտարերկրացիներին արդյունավետ և պարզեցված աշխատանքի թույլտվության համակարգի ներդրման թեմայով:
Նոր համակարգը գործարկվելու է 2022 թ. հունվարի 1-ից: Առաջիկայում նախագիծը կդրվի հանրային քննարկման: Օտարերկրացուն ներկայում աշխատանքի թույլտվություն տալիս է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, ինչի հիման վրա օտարերկրացին դիմում է Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչություն՝ աշխատանքի հիմքով կացության կարգավիճակ ստանալու նպատակով: Նոր համակարգով այս գործընթացները միավորվում են ու ամբողջությամբ դառնում են էլեկտրոնային: Այդպիսով, դյուրացվում է գործատուի բեռը, քանի որ աշխատանքի թույլտվություն օտարերկրացուն տրվում է գործատուի դիմումի հիման վրա և այն պարագայում, երբ թափուր հաստիքը չի համալրվում ՀՀ քաղաքացի թեկնածուով: Նոր հարթակի ներդրմամբ կրճատվում են գործընթացի ժամկետները, դյուրացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ընդունումը, միևնույն հարթակում էլեկտրոնային եղանակով հասանելիություն են ստանում ոլորտի պետական կառույցները:
Քննարկմանը մասնակցում էին Աշխատանքի և սոցիալական հարցերի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև Միգրացիոն ծառայության, ՄԱԿ ՄՄԿ-ի աշխատակիցները, նախագծի հեղինակ փորձագետներն ու էլեկտրոնային համակարգի հեղինակ ծրագրավորողները:
Հանդիպման ընթացքում ծավալվեց ակտիվ քննարկում համակարգի գործարկման տարբեր սցենարների շուրջ: Ներկաները կիսվեցին իրենց փորձառությամբ, հնարավոր բարդություններով, հայտնեցին իրենց մտահոգությունները, իսկ նախաձեռնության հեղինակները առաջարկեցին բարձրաձայնված հարցերի հնարավոր արդյունավետ լուծումներն ու ի գիտություն ընդունեցին հնչած առաջարկները: Մինչև տարվա վերջ Միգրացիոն ծառայությունը կնախաձեռնի հանդիպումների շարք օտարերկրացի ներգրավելու փորձառություն ունեցող գործատուների հետ:
Մասնագետները կներկայացնեն համակարգի գործառույթները, կարձանագրեն նաև շահառուների առաջարկներն ու կարծիքները:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…