Uncategorized @hy

Հայ գինեգործները MUNDUS VINI 2021 միջազգային մրցույթից վերադարձել են 9 բարձրագույն մեդալներով, 6 ոսկի, 2 արծաթ հայրենիք է բերել «Արմենիա Վայն»-ը

 ««Արմենիա Վայն» ընկերության «Տակառ»-ն է լավագույնն իր տեսակում»,- հնչում է հեղինակավոր Grand International Wine Award MUNDUS VINI մրցույթում, որտեղ «Արմենիա Վայն»-ի մեդալակիր 8 գինիներից Տակառ կարմիր չոր գինին ոսկե մեդալով արժանանում է Best of Show կոչմանը։ Ընկերության այս աննախադեպ հաղթանակը նոր նշաձող է հայկական գինու համար։

20 տարի առաջ Գերմանիայում հիմնադրված և համաշխարհային համբավ վայելող Grand International Wine Award միջազգային մրցանակաբաշխությունը համարվում է խոշորագույն և ամենաազդեցիկ գինեգործական մրցույթներից մեկն աշխարհում։ Յուրաքանչյուր տարի գինու որակ սահմանող այս մրցույթին մասնակցում են հազարավոր արտադրողներ ավելի քան 45 երկրներից, իսկ գնահատումն իրականացնում են ոլորտի շուրջ 170 համաշխարհային փորձագետներ, սոմելիեներ և գինեգործներ։

Չորս օր շարունակ գինու բարձր որակավորում ունեցող ժյուրին համտեսել ու գնահատել է շուրջ 4500 գինիներ ամբողջ աշխարհից և ընտրել դրանցից լավագույնները: 29-րդ Grand International Wine Award MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում Հայաստանի արդյունքները տպավորիչ են. «Արմենիա Վայն»-ը պատվո հարթակի ոսկե մեդալակիրներից է՝ ընդհանուր 8 մեդալով։

Այս մրցանակին արժանացող գինեգործարանները հատուկ պատվի են արժանանում Best of Show-ն տրվում է միայն իր կարգում լավագույն գինուն, որն էլ դարձել է «Արմենիա Վայն» գինեգործարանի 2019թ․-ի բերքահավաքի «Տակառ» կարմիր չոր գինին։

Մրցանակների են արժանացել ընկերության տարբեր ոճի գինիներ՝ պատրաստված ինչպես զուտ հայկական խաղողի սորտերից, այնպես էլ հայկական և եվրոպական սորտերիասամբլյաժից։

Ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել «Արմենիա Վայն» ընկերության հետևյալ գինիները.

Ոսկե մեդալ՝ Երևան 782 BC կարմիր չոր 2020

Ոսկե մեդալ՝ Երևան 782 BC սպիտակ չոր 2020

Ոսկե մեդալ՝ Տակառ կարմիր չոր 2019

Ոսկե մեդալ՝ Տակառ Ռեզերվ 2016

Ոսկե մեդալ՝ Թարիրի սպիտակ չոր 2018

Ոսկե մեդալ՝ Թարիրի կարմիր չոր 2018

Արծաթե մեդալ՝ Արմենիա կարմիր չոր 2020

Արծաթե մեդալ՝ Տակառ սպիտակ չոր 2019

««Արմենիա Վայն»-ում երազանքներն իրականություն են դառնում… Մենք ունենք մրցանակներ միջազգային տարբեր մրցույթներից, սակայն Best of Show Armenia կոչմանն արժանանալն էլ ավելի է մեծացնում մեր ստանձնած պատասխանատվությունը: Մեծ հպարտությամբ ենք խոսում մեր գինով միջազգային շուկայում հայկական գինեգործության արժանի դեմքը դառնալու մասին, քանի որ մրցակցությունն իսկապես թեժ էր»,- պատմում է Ժան-Բատիստ Սուլան՝ «Արմենիա Վայն» ընկերության գինու գլխավոր խորհրդատուն Ֆրանսիայի Բորդո քաղաքից:

«Արմենիա Վայնը» MUNDUS VINI միջազգային մրցույթին մասնակցում է սկսած 2016 թվականից՝ մեդալների շարունակական նվաճմամբ բարձրացնելով Հայաստանի գինեգործական վարկանիշը: Այս հաղթարշավը վկայում է ընկերության որդեգրած կայուն դիրքորոշման մասին, այն է՝ ներկայացնել որակյալ, համաշխարհային չափորոշիչներին համապատասխանող հայկական գինիներ, որոնք մրցունակ են միջազգային շուկայում։

«Արմենիա Վայն»-ի աննախադեպ հաջողությունը համաշխարհային սպառողի շրջանում նոր կարգավիճակ է սահմանում հայկական գինու համար, քանի որ ժյուրիի բազմափորձ անդամները «կույր» համտեսի արդյունքով արդեն իսկ երաշխավորել են դրա գերազանցությունը:

«Գինիների այս հաղթանակը մեծ պատիվ է բերում ոչ միայն մեր ընկերությանը, այլ նաև գինեգործության դարերի պատմություն ունեցող մեր հայրենիքին՝ կրկին վերադարձնելով «գինեգործության օրրան» վաղեմի հպարտ կոչումը»,- ամփոփում է «Արմենիա Վայն» ընկերության գինեգործ Գրիգոր Ալեքսանյանը:

Թիվ 1

Recent Posts

Արցախի առաջնորդների դատավարություններով Ալիևը վրեժ է լուծում առաջին Ղարաբաղյան պատերազմի պարտության համար. «Deutsche Welle»

Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…

19 hours ago

Ցուցանիշը գերակատարված է․ այն ավելի բարձր է, քան աշխարհի միջին ցուցանիշը․ Պապոյան

Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…

19 hours ago

Չկա աշխարհում մեկ այլ ժողովուրդ, որին նման հետեւողականությամբ նպատակադրված եւ հաջողությամբ խաբեն

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…

19 hours ago

Գուրգեն Արսենյանը հանդիպել է Մոսկվայի նահանգապետի հետ

Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…

19 hours ago

Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական է դառնում․ Վարուժան Գեղամյան

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…

20 hours ago

Քաղաքացիներն ահազանգում են՝ նախորդ տարվա համեմատ էլեկտրաէներգիայի համար վճարել են ավելի շատ

Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…

20 hours ago