Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից 2021 թվականի սեպտեմբերի 09-ին, ժամը 05։40-ի սահմաններում, նկատվել է կասկածելի շարժ հիմնարկի հիմնական պատի շրջակայքում։
Անմիջապես կատարվել է տարածքի զննում և վերոնշյալ հատվածից հայտնաբերվել է 1 փաթեթ և 2 թելակոճ: Թելակոճերի միջոցով դատապարտյալները փորձել են փաթեթը ներքաշել իրենց խուց:
Փաթեթի զննությամբ հայտնաբերվել է 2 բջջային հեռախոս և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 58․85 գրամ ընդհանուր քաշով, 5 առանձնացված փաթեթներով զանգված։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։














