

Կառավարության 2021 թվականի սուբվենցիոն ծրագրով Վերին Պտղնի համայնքում ընթացքի մեջ են ներհամայնքային փողոցների կապիտալ ասֆալտապատման աշխատանքները: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը:
Ասֆալտապատվում են համայնքի 1-ին փողոցի 1-ին նրբանցքը, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքը, 3-րդ փողոցն ամբողջությամբ, ինչպես նաև Նորավան թաղամասի 4-րդ փողոցը: Կրկին կառավարության այս տարվա սուբվենցիոն ծրագրի շրջանակում արտաքին լուսավորության նոր ցանց է տեղադրվել Կամարիս համայնքի 3-րդ և 8-րդ փողոցներում, ինչի արդյունքում համայնքում արտաքին լուսավորության խնդիրն ամբողջությամբ լուծված է։
Բոլոր աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք համաֆինանսավորման սկզբունքով:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…