

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր հյուրընկալվել էին Հայաստանի ու Արցախի օմբուդսմենները: Քննարկելով հետպատերազմյան Արցախում իրավիճակը՝ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ դիմող քաղաքացիների 80 տոկոսին շարունակում է անհանգստացել բնակարանային խնդիրները:
Անդրադառնալով սահմանամերձ դարձած համայնքներին՝ Ստեփանյանը արձանագրել է, որ որոշ հատվածների բնակիչներ խմելու ջուր չունեն, ու առաջնային են նաև կապի և հաղորդակցության հարցերը:
Արցախի ՄԻՊ-ն այս հարցով ակնկալում է Հայաստանի ոլորտային մասնավոր կազմակերպությունների օգնությունը:
«Որքան էլ Արցախի համապատասխան ոլորտի մարմինները կամ նույն կապի ոլորտում աշխատող օպերատորը միջոցներ ու քայլեր են ձեռնարկում, չեն կարողանում հաղթահարել այդ խնդիրը: Կան բնակավայրեր, որտեղ ընդհանրապես բացակայում է կապը:
Ամենացավալին այն է, որ այդ բնակավայրերը սահմանային շրջանին ամենամոտն են տեղակայված, և, Աստված մի արասցե, ինչ-որ բան լինելու դեպքում շատ դժվար կլինի դրա մասին տեղեկանալ կամ համապատասխան օգնությունը ցուցաբերել:
Կասկած չունենք, որ սա իրականացվում է Ադրբեջանի կողմից, հատկապես ավելի հստակ լինելու տեղիք ունենք, որ դա կատարվում է հենց Շուշիի հատվածից: Նախկինում նման դեպքեր եղել են, երբ, օրինակ՝ ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաներ էին այցելում Շուշի: Հիմա կարծես թե այդ խլացուցիչները ընդհանրապես չեն անջատվում»,- ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…
Մեր քաղաքացիները հանդիպումներին, ինչպես նաև՝ զանգերի և նամակների միջոցով, ահազանգում են, որ նախորդ տարվա նույն…