

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության երկրորդ քարտուղար Թեջաս Պագարը և դեսպանի օգնական Լիլիթ Սիմոնյանը:
Անդրանիկ Փիլոյանը ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և կարևորել երկու կողմերի հետաքրքրվածությունը՝ ոլորտի տարբեր գործընթացներում համագործակցության շրջանակն ավելի հարստացնելու և ընդլայնելու նպատակով։
Դեսպան Կիշան Դան Դևալը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շնորհավորել Անդրանիկ Փիլոյանին ԱԻ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
Կողմերը խոսել են փոխգործակցության և դրա զարգացման հեռանկարի մասին, մասնավորապես կարևորվել է համագործակցության ակտիվացումը ՀՀ ԱԻՆ և Հնդկաստանի ներքին գործերի նախարարության միջև՝ կազմակերպելով փոխայցելություններ փորձի փոխանակման նպատակով: Անդրադարձել են նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Հնդկաստանի Հանրապետության Կառավարության միջև աղետների կառավարման ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը, որը նախատեսվում է իրականացնել հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում:
Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հնդկաստանում կազմակերպվող դասընթացներին անդրադառանալիս, նշվել է, որ սկսած 2015 թվականից արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները ցուցաբերել են ակտիվ մասնակցություն:
Դեսպան Կիշան Դան Դևալին առաջարկել է աջակցել ԱԻ նախարարությանը՝ Հնդկաստանի միջազգային տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ամենամյա ծրագրի շրջանակներում Հայաստանում մասնագետների վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու և աղետների ռիսկի կանխարգելման նպատակով տեխնիկական աջակցություն ցուցաբերելու գործում:
Հանդիպման ավարտին ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել ներկայացված առաջարկների և այցի համար, ինչպես նաև վերահաստատել կողմերի պատրաստակամությունը դրանց արդյունավետ իրականացման համար:
Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր…
Բաքվի ռազմական դատարանը ցմահ կամ երկարժամկետ ազատազրկման է դատարապրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Գերմանացի փորձագետը DW-ին…
Կառավարության 2021- 2026 թթ. ծրագրով միջին տնտեսական աճի թիրախը դրված էր 7%։ Ֆեյսբուքում նման գրառում…
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Արտասահմանյան ներդրումների խոստումների շուրջ իշխանական քարոզիչների տենդը նոր չէ։2018-ի…
Փետրվարի 19-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Գուրգեն Արսենյանը հանդիպում է ունեցել Մոսկվայի մարզի նահանգապետ…
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից գրելով. «Իրան-ամերիկյան բախումը շատ հավանական…