Լրահոս 24/7
09.09.2021

Երևանում մեծաքանակ թմրամիջոց և զինանոց է հայտնաբերվել. ոստիկանություն

Երևանում մեծաքանակ թմրամիջոց և զինանոց է հայտնաբերվել. ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Կանեփ-կակաչ-2021» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները մայրաքաղաքի Դավիթ Բեկի և Նուբարաշենի փողոցների խաչմերուկում հայտնաբերեցին և ոստիկանություն բերման ենթարկեցին երևանցի 30-ամյա մի տղամարդու։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին պոլիէթիլենային 3 փաթեթ, որոնց մեջ սպիտակ բյուրեղանման զանգվածներ էին, գլանակ և ոսկերչական կշեռք: Բերման ենթարկվածը խոստովանեց, որ հայտնաբերվածը մեթամֆետամին է։

Իրավապահները ձեռնարկեցին ծավալուն միջոցառումներ՝ պարզելու, թե ումից և ինչ ճանապարհով է 30-ամյա տղամարդը ձեռք բերել թմրամիջոցը։ Պարզվեց, որ մեթամֆետամինը նրան պարբերաբար իրացնում է Երևան քաղաքի 46-ամյա մի բնակիչ՝ իր 24-ամյա որդու միջոցով։ Իրավապահները ճշտեցին նրանց գտնվելու վայրը:

Սեպտեմբերի 2-ին Արտաշատի խճուղում հայտնաբերվեցին և, թմրամիջոց պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեցին Երևանի 46-ամյա բնակիչը, նրա 24-ամյա որդին և 44-ամյա մի տղամարդ։

44-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեցին 0,29 գրամ դեղնականաչավուն զանգված, մոխրացած հետքերով ապակյա կաթուցիչ և ինքնաշեն ապակյա ծխամորճ։ Ոստիկանությունում 44-ամյա տղամարդը նշեց, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իսկ ապակյա ծխամորճով օգտագործել էր կրիստալ։ Իրավապահները հիմնավոր կասկածներ ունեին, որ կրիստալը տղամարդուն իրացրել էր բերման ենթարկված 46-ամյա տղամարդը, ինչը հաստատվեց։

Ոստիկանները 46-ամյա տղամարդու հանցավոր գործունեության վերաբերյալ նաև այլ տվյալներ ունեին։ Իրականացված միջոցառումների արդյունքում պարզվեց, որ նա տարբեր վայրերում պահում է տարբեր տեսակի թմրամիջոցներ, ինչպես և զենք ու զինամթերք։ Անհերքելի փաստերի ճնշման տակ տղամարդը խոստովանեց և մատնացույց արեց թաքստոցը՝ Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի նկուղը:

Նշված վայրից իրավապահները հայտնաբերեցին 983 գրամ մեթամֆետամին, «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, 9 մմ տրամաչափի 7 փամփուշտ, փամփշտատուփ՝ լիցքավորված 7 փամփուշտով, արծաթագույն ատրճանակ, ատրճանակի փամփշտատուփ՝ 3 փամփուշտով, «ԱԿՄ» ինքնաձիգ, «ՌՊԿ» գնդացիր, 4 պայթուցիչ, պահունակ՝ լիցաքավորված 45 փամփուշտներով, ինքնաձիգի 24 պահունակ՝ յուրաքանչյուրը լիցքավորված 30-ական փամփուշտներով, ինքնաձիգի կրակմարիչ, ինքնաձիգի 56 փամփուշտ, ազդանշանային 5 հրթիռ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ, «ՌԳԴ» տիպի 1 նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, զրահաբաճկոն, քիմիական նյութերի բանաձևեր, չափաբաժիններ և մատյան՝ որի մեջ գրված էին անուն-ազգանուններ ու գումարի չափեր։

Խուզարկվեց նաև նրա բնակության վայրը, որտեղից հայտնաբերվեցին 14,28 գրամ մեթամֆետամին, 6,82 գրամ ափիոն, 11 գրամ մարիխուանա, «Սայգա» ինքնաձիգ՝ 16 փամփուշտով, 2 փամփշտատուփ՝ լիցքավորված 19 փամփուշտներով և ողորկափող հրացանի 33 փամփուշտ։

46-ամյա տղամարդու հայտնածով՝ զենք-զինամթերքը բերել էր Արցախից, իսկ թմրամիջոցն իրացրել էր տարբեր անձանց։

Նշանակվել են փորձաքննություններ։

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:

Լրահոս
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
19:33
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ. Չե'նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
19:23
Քեզ թուլություն չի սազում, հա’յ ազգ. Չե’նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
18:53
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
16:22
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
15:53
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
15:39
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
15:02
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
14:26
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
13:05
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
12:03
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
19:40
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
17:21
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների
16:54
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան
16:43
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան
Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան
16:27
Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան