Լրահոս 24/7
10.09.2021

ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի երկարացվեց

ՀԱԷԿ-ի թիվ  2 էներգաբլոկի շահագործման ժամկետը կրկնակի երկարացվեց

Երբ հայկական ատոմակայանում, «ՊՆՎ-2021»-ի շրջանակներում, բոլորովին վերջերս ավարտվեցին թրծաթողման աշխատանքները եւ արձանագրվեց, որ էներգաբլոկի «սիրտը»՝ ռեակտորի իրանը ստուգված է ու նախնական հաշվետվությամբ որեւէ խնդիր չկա, ճիշտ նույն օրերին ՀԱԷԿ-ում աշխատանքային կարեւոր մի հանդիպում կայացավ։ Խոսքը վերաբերում է թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի՝ արդեն կրկնակի երկարացմանը։

Սրա մասին «ՀՀ»-ն առիթով շեշտել է՝ նշելով, որ ատոմային ոլորտի մեր միջազգային գործընկերները որեւէ խնդիր չեն տեսել այն հարցում, որ ստուգումների գոհացուցիչ արդյունքների պարագայում կարող ենք արդեն մտածել կրկնակի երկարացման մասին՝ մինչեւ 2036 թ.։

Եվ, ահա, այդ նպատակով կազմավորված աշխատանքային խմբում հայկական կողմից ներառված են «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի, Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի, «Հայատոմ ԳՀԻ»-ի եւ «ՄՌԱ ԳՏԿ»-ի, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ սերվիսի», «Ռոսէներգատոմ կոնցեռնի», «Հիդրոպրեսի», «Ատոմէներգոպրոյեկտի» եւ «Կուրչատովյան ինստիտուտի» ներկայացուցիչները։

Նրանք քննարկել են Հայկական ԱԷԿ-ի մշակած հայեցակարգի նախագիծը։ Դիտարկվել են կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման հայեցակարգի նախագծում «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի առաջարկած միջոցառումներն ու մոտեցումները, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությունում ՋՋԷՌ-440 տիպի ռեակտորներով ԱԷԿ-ների էներգաբլոկների շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ընթացքում  կիրառված մոտեցումները, արդիականացման իրականացված միջոցառումները, ինչպեսեւ՝ կրկնակի երկարացման դեպքում առաջացող խնդիրները:

Հայեցակարգը դեռ կքննարկվի, աշխատանքային հանդիպումները կշարունակվեն, կորոշվեն հետագա քայլերը։ Բայց, ինչպես տեսնում ենք, ատոմային ոլորտում մեր հիմնական գործընկերներից Ռուսաստանն արդեն այդ կրկնակի երկարացման փորձն ունի, եւ մեր ԱԷԿ-ն էլ ունի դա կիրառելու բոլոր նախադրյալները։

Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ-ՀԱԷԿ-ի տնօրեն Մովսես Վարդանյանը, համատեղ աշխատանքային խմբի հանդիպումները կլինեն շարունակական եւ կուղղվեն կոնկրետ թեմատիկ հարցերի քննարկմանը. «Մեր մշակած այս նախնական փաստաթուղթը փոխանցել ենք բոլոր շահագրգիռ ընկերություններին, Ռուսաստանից մի քանի ընկերությունների։ Հիմա բոլորն ուսումնասիրում են մեր առաջարկը։ Նախնական արձագանքը դրական էր։ Եվ ռուսական կողմը շահագրգռված է, որ ՀԱԷԿ-ը շարունակի աշխատանքը։ Նա ոչ մի տեխնիկական խոչընդոտ չի տեսնում»։

Լրահոս
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
19:33
Սկսել ենք Հորմուզի նեղուցի մաքրման գործընթաց․ Թրամփ
Քեզ թուլություն չի սազում, հա'յ ազգ. Չե'նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
19:23
Քեզ թուլություն չի սազում, հա’յ ազգ. Չե’նք համակերպվելու. Նարեկ Կարապետյան
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
18:53
Ֆրանսիան աջակցում է Հարավային Կովկասում համագործակցության ամրապնդմանը
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
16:22
Ուկրաինայի հակամարտությունը հնարավոր չէ կարգավորել առանց ՌԴ-ի համար անվտանգության երաշխիքների
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
15:53
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
15:39
Հաջիևը պատասխանել է հայկական պատվիրակության հարցերին
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
15:02
Թեև, պետք չէ զարմանալ․ սա այն խումբն է, որը ցնծում էր Արցախի շրջափակման օրերին. Դանիելյան
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
14:26
ՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես կգա «Փոփոխություն» ուղերձով․ «Ուժեղ Հայաստան»
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
13:05
Վթարի ենթարկված ավտոբուսը վարչապետին չի ուղեկցել
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
12:03
Մարդիկ առաջին անգամ խոսում են 1-2 տարեկանում․ Սամվել Կարապետյանը դա անելու է 60 տարեկանում․ Ռուբինյան
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
19:40
Մեր երախտիքն ենք հայտնել Էստոնիային՝ խաղաղության գործընթացին ցուցաբերած աջակցության համար․ Միրզոյան
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
17:21
ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում է ընթանում
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների
16:54
Իրանը չի ընդունի «ժամանակավոր» հրադադար՝ առանց երաշխիքների
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան
16:43
Եթե մեզանից կախված լինի իշխանափոխությունը, մենք պատրաստ ենք համագործակցության․ Ագնեսա Խամոյան
Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան
16:27
Գնում ենք ընտրությունների մեր գաղափարների հաղթանկի ակնկալիքով. Զուրաբյան