Լրահոս 24/7
14.09.2021

ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով

ԱԺ-ում փակ նիստ կանցկացվի Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով Ազգային ժողովում փակ նիստ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Երեկ «Հայաստան» խմբակցության անունից գրություն ենք ուղարկել և առաջարկել, որ նիստին ներկա գտնվեն առաջին դեմքերի մակարդակով։ Շատ կարևոր է, որ լիարժեք տեղեկատվություն ստանանք»,- հավելեց Մինասյանը։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ հնարավոր է` քննարկմանը պետական գաղտնիքի տարրեր լինեն, հետևաբար պատրաստ են նաև փակ քննարկման։

«Գլխավոր խնդիրն այն է, որ երկրի առջև ծառացած այս մարտահրավերները կարողանանք լուծել։ Բոլոր ուղղություններով անելիքներ կան։ Ամենապարզ օրինակն այն է, որ այսօր խախտվել է ՀՀ ինքնիշխանությունը։ Ըստ էության, այդ տարածքում կորցրել ենք ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտված է և այդ հարցով պետք է քրեական գործ հարուցված լինի։ Սպասում ենք, որ գլխավոր դատախազը պետք է պատասխանի բոլոր հարցերին»,-նշեց Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը հավելեց նաև, որ ԱԳՆ-ից պետք է տեղեկանան` արդյոք իրանական կողմի հետ անհրաժեշտ աշխատանքներ տարվում են, թե ոչ կամ միջազգային հարթակներում ինչ գործընթացներ են իրականացվում։

«ԱԺ ղեկավարության հետ քննարկման արդյունքում որոշվել է, որ լինելու է փակ քննարկում։ Իրենք ձգտելու են, որ առաջին դեմքերն անպայման ներկա լինեն, որովհետև մի մասը Հայաստանում չեն, բայց ակնկալում ենք, որ կհասցնեն և կգան։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ դա պետք է հնարավորինս արագ կազմակերպվի։ Դա կա՛մ այսօր, կա՛մ վաղն է լինելու»,-եզրափակեց Մինասյանը։

Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գորիս–Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

ԱԱԾ–ն հայտնում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը իրանական բեռնատարների ստուգումը իրականացնում է սեպտեմբերի 12-ի ժամը 12։00-ից սկսած։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է