Լրահոս 24/7
14.09.2021

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկի հետ

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի հետ:

Ողջունելով գործընկերոջը՝ նախարար Միրզոյանը նշել է, որ Հայաստանի համար Սլովակիան կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ և բազմակողմ հարթակներում, այնպես էլ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում՝ այս համատեքստում ընդգծելով հայկական կողմի շահագրգռվածությունը Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի արդյունավետ կիրարկման առնչությամբ։

Հայաստանի և Սլովակիայի արտգործնախարարները հանգամանորեն քննարկել են հայ-սլովակյան հարաբերությունների օրակարգում առկա հարցերի լայն շրջանակ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով առավել խորացնելու և ամրապնդելու առկա բազմաոլորտ համագործակցությունը:

Այդ առնչությամբ կողմերը կարևորել են քաղաքական երկխոսության ընդլայնումը, միջխորհրդարանական ձևաչափում շփումների ակտիվացումը, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության առաջմղումը։

Նախարարներ Միրզոյանն ու Կորչոկը, որպես փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ, առանձնացրել են առևտրատնտեսական, էներգետիկայի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակույթի և գիտության ոլորտները:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ նախարար Միրզոյանը, մասնավորապես, ասել է․ «Գլխավոր խնդիրն այն է, որ Ադրբեջանն այժմ փորձում է տպավորություն ստեղծել, թե հակամարտությունն ավարտված է, ինչը, իհարկե, չի համապատասխանում իրականությանը։

Հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, քանի որ հակամարտության անկյունաքարային հիմնահարցերը լուծված չեն։ Արցախի ժողովուրդն իրավունք ունի ապրելու անվտանգ և ազատ միջավայրում, և դրա միակ նախապայմանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումն է, քանի դեռ կարգավիճակի հարցը մնում է չլուծված, խնդիրը չի կարող համարվել կարգավորված»։

Նախարար Միրզոյանը հավելել է, որ հակամարտության տևական և համապարփակ կարգավորումը պիտի տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Իվան Կորչոկը հանդես են եկել մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

Նույն օրն առավոտյան նախարար Միրզոյանի ուղեկցությամբ Սլովակիայի ԱԳ նախարար Կորչոկի գլխավորած պատվիրակությունն այցելել էր Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է