ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի կարողացել մեկնել Դուշանբե ինքնաթիռի անսարքության պատճառով՝ մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և ԱԽ քարտուղարների համատեղ նիստին։
Այդ մասին հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ՝ հավելելով, որ ինքնաթիռը եղել է քաղաքացիական։
Արարատ Միրզոյանը Դուշանբե կմեկնի վաղը՝ մասնակցելու ՀԱՊԿ կառույցների աշխատանքին։
Նշենք, որ ՌԴ արտաքին գործերի նախարարությունը լուսանկար էր հրապարակել Դուշանբեում կայացած ՀԱՊԿ անդամ երկրների կոմիտեի նիստից, որից պարզ է դառնում, որ ՀՀ արտաքին գործերի նախարարն ու ՀՀ պաշտպանության նախարարը դրան չեն մասնակցել։ Նախարարի մամուլի խոսնակն ասաց, որ օդանավը եղել է քաղաքացիական։














