Բնապահպանություն
15.09.2021

«Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթող աշակերտները հանդիպել են Շրջակա միջավայրի նախարարի հետ

«Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում հաղթող աշակերտները հանդիպել են Շրջակա միջավայրի նախարարի հետ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է «Օզոնը մեր կյանքում» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի հաղթող Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի աշակերտներին։ «Շրջակա միջավայր և առողջություն» ՀԿ-ի հետ համատեղ իրականացված «Լինե՛նք իրազեկ, պահպանե՛նք օզոնային շերտը» կրթական միջոցառումների շրջանակներում 2021 թ. հուլիսի 20-23-ը Բյուրականում կազմակերպված քառօրյա ամառային դպրոցի ընթացքում նկարահանվել են «Օզոնը մեր կյանքում» 5 կարճամետրաժ ֆիլմեր։

Հանձնաժողովի քվեարկության արդյունքում նախաձեռնության հաղթող է ճանաչվել Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի թիմը: 

Ողջունելով աշակերտներին Շրջակա միջավայրի նախարարությունում՝ նախարար Ռոմանոս Պետրոսյանը ևս մեկ անգամ կարևորել է էկոլոգիական կրթության միջավայրի բարելավումն ու հասարակության էկոդաստիարակության մակարդակի բարձրացումը: Շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու, ՄԱԱԶԿ Օզոնի ծրագրի ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը ներկայացրել է Բյուրականում կազմակերպված քառօրյա ամառային դպրոցի ընթացքում իրականացված աշխատանքները, խոսել ֆիլմերի ստեղծման մասին։

Նա տեղեկացրել է, որ ամառային դպրոցի 30 մասնակից նախապես մասնակցել է 2021 թվականի մայիսին Հանրապետության 240 դպրոցների համար կազմակերպված թեմատիկ վեբինարներին: Երեխաները ձեռք են բերել ֆիլմեր պատրաստելու հմտություններ, որոնք հետագայում կարող են կիրառել իրենց գործունեության ոլորտներում։ Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել հաղթող ֆիլմի դիտում, ապա աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել նախարար Պետրոսյանին։

Նրանք հետաքրքրվել են պլաստիկի օգտագործման կրճատմանն ուղղված պետական քաղաքականությամբ։ Նախարարն աշակերտներին տեղեկացրել է այդ ուղղությամբ Շրջակա միջավայրի նախարարության կողմից տարվող աշխատանքների մասին․ 2022 թվականից կարգելվի առևտրի իրականացման վայրերում մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների իրացումը:

Բացառություն են լինելու միայն երկրորդային հումքից պատրաստված և կշռափաթեթավորման համար օգտագործվող տոպրակները:Աշակերտները հետաքրքրվել են նաև հանրակրթական դպրոցներում բնագիտական լաբորատորիաների առկայության խնդրով։ 

Նախարարը տեղելացրել է, որ կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է հանրապետության դպրոցներում նյութատեխնիկական հագեցվածությամբ բնագիտական լաբորատորիաների առկայության հարցը, ինչի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են տարվում․ 5 տարվա ընթացում բոլոր դպրոցներում պետք է լինեն գեղեցիկ կահավորված և նորագույն տեխնիկայով հագեցած ուսումնական լաբորատորիաներ։ 

«Շրջակա միջավայրի արդյունավետ պահպանման, կառավարման ու զարգացման գործում պետք է օր առաջ ունենալ երիտասարդ, հավակնոտ, առաջադեմ ու նորարար հայացքների տեր՝ կաղապարներից դուրս մտածող մասնագետներ։

Շրջակա միջավայրի նախարարության կենտրոնական ապարատում և ենթակա ստորաբաժանումներում մշտապես կարիք ունենք բնապահպանական ոլորտում մասնագիտացած երիտասարդների։ Ուստի ուրախ կլինեմ, որ դուք ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս նախապատվությունը տաք բնագիտական ուղղվածությանը։ Եվ՛ ազգային, և՛ միջազգային մակարդակում բնապահպանության ոլորտում մենք ահռելի անելիք ունենք՝ սկսած օզոնային շերտի պահպանումից, վերջացրած անտառվերականգնման ու ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումից։ Բնապահպանութունը սահմաններ չի ճանաչում։

Ձեր գիտելիքներով ու հմտություններով համալրեք մեր շարքերը, դրսևորեք բնապահպանամետ վարք և դարձեք այդ վարքը քարոզող սուրհանդակներ ձեր շրջապատում, ձեր համայնքում ու մեր երկրում»,- նշել է նախարարը։ 

Հանդիպման ավարտին նախարարը Քասախի Ռ․ Գևորգյանի անվան N 1 միջնակարգ դպրոցի գրադարանին է նվիրել ՀՀ բուսական և կենդանական աշխարհի կարմիր գիրք՝ ևս մեկ անգամ կարևորելով երիտասարդների դերը պետության և յուրաքանչյուր ոլորտի կայացման գործում ու իր պատրաստակամությունը հայտնել աջակցել երիտասարդներին՝ շրջակա միջավայրին առնչվող գործունեության ոլորտներում հնարավորություններն իրացնելու հարցում։

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է