Լրահոս 24/7
16.09.2021

Լոռու մարզպետը պետական պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին

Լոռու մարզպետը պետական պարգևներ է հանձնել զոհված զինծառայողների ընտանիքներին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը և ՀՀ ՊՆ Զ և ԶՀ ծառայության Լոռու մարզային տարածքային ստորաբաժանման ղեկավար Սամվել Գևորգյանը «6-րդ ՊՇ անձնուրաց պաշտպան» մեդալով հետմահու պարգևատրել են լոռեցի զինծառայողների ընտանիքների: 

«Խոնարհվում եմ բոլորի առջև, Ձեր որդիներն իրենց կյանքի գնով մեզ կյանք նվիրեցին՝ թույլ չտալով նոր ցեղասպանություն: Նրանց սխրանքն անգնահատելի է: Ցավն ու վիշտ մեր հոգիներում է, բայց պարտավոր ենք ուղղել մեր մեջքը: Ձեր կողքին ենք և պատրաստ ենք լսելու յուրաքանչյուրիդ: Փա՛ռք մեր նահատակներին»,- ասել է մարզպետը: 

Հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար հետմահու պարգևատրվել են շարքային Դավիթ Արթուրի Հակոբյանը, կապիտան Մամիկոն Աշոտի Աքուլյանը, շարքային Սեյրան Կարենի Ավետյանը, շարքային Հարություն Տիգրանի Հարությունյանը, շարքային Արթուր Արկադիի Հախինյանը, շարքային Արտակ Արմենի Սուքիասյանը, լեյտենանտ Ադամ Նվերի Այվազյանը, շարքային Հովհաննես Մանվելի Քասինյանըև շարքային Տիգրան Ժիրայրի Ոսկանյանը: 

ՀՀ ՊՆ զորամասի հրամանատարությունը շնորհակալագրով է պարգևատրել նաև ժամկետային զինծառայող Ալեքս Սամվելի Ղարագյոզյանի ընտանիքին:

«Դուք աներկբայորեն կարող եք հպարտանալ, Ձեր որդին պատվով է կրում հայրենիքի պաշտպանի բարձր կոչումը և բարեխղճորեն կատարում է Հայրենիքի հանդեպ իր սահմանադրական պարտքը: Երիցս շնորհակալ ենք»,- նշված է շնորհակալագրում: 

Մարզպետ Ա. Խաչատրյանը զրուցել է զոհված զինծառայողների հարազատների հետ, լսել նրանց հարցերն ու առաջարկները և նշել, որ մարզպետարանը պատրաստակամ է իր հնարավորությունների և լիազորությունների սահմաններում օգնել և աջակցել նրանց:

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է