Ո՞վ կնախաձեռնի հայկական մասմեդիայի լյուստրացիան

Որքան էլ խոսվի մամուլի ազատության կարևորության մասին, մի բան ակնհայտ է՝ ընթերցողն իրավունք ունի իմանալու կոնկրետ լրատվամիջոցի քաղաքական «տերերի» մասին: Հայկական լրատվական մեյնստրիմը ողողված է ոչ արժանահավատ, առանց մակագրության, օդից վերցված նյութերով: Ընթերցողի բացարձակ իրավունքն է իմանալ՝ ում նյութն է կարդում:

Շատ հաճախ նույնիսկ նոմինալ տեղեկատվություն (հասցե, կազմակերպության անուն, խմբագիր, հեռախոս) չպարունակող կայքերը լրատվական դաշտ են նետում նորություններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն, որից հետո սկսվում է իսկական բոլոլան: Հեղինակավոր կայքերը, մեկը մյուսից առաջ անցնելով, սկսում են հղում անել այդ կազմակերպված արտահոսքին, և գրոշի արժեք չունեցող նյութը սկսում է երկու-երեք օր պտտվել համացանցում:

Օրենսդրական ցանկացած կարգավորում այս դաշտում դիտվում է որպես կոշտ միջամտություն, բայց հարգելիներս, ո՞վ է մտածելու սպառողի՝ տվյալ դեպքում ընթերցողի մասին: Հուսանք, որ մոտ ժամանակներս ասենք FIP-ը կամ Հետք.am-ը կնախաձեռնեն լրատվական դաշտում վերիֆիկացման անշնորհակալ, բայց այդքան կարևոր գործընթացը:

editors

Recent Posts

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

46 minutes ago

​Ո՞վ է թաքնված «ռուսաստանցի օլիգարխի» տեքստերի հետևում. Ռուբեն Ռուբինյանի հարցադրումը

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը գրել է. Ռուսաստանցի օլիգարխը հարցազրույցներ չի տալիս և հանդես է…

47 minutes ago

Վահան Կոստանյանը հանդիպել է ՀՀ-ի և Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

Հայաստանում «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվում է կլոր սեղան, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի և…

1 hour ago

Մենք մտել ենք խաղաղության դարաշրջան․ Ալիև

Այս պատմական փաստաթղթի ստորագրումը Սպիտակ տանը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի մասնակցությամբ, նշանակում է հակամարտության ավարտ,…

3 hours ago

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

22 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

22 hours ago